211652_close_icon
views-count86707 դիտում article-date 16:38 24-10-2019

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 25–ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50--ի սահմաններում Գորիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Գևորգ Ղ.-ն իր վարած BMW մակնիշի 36 FV 890 համարանիշի ավտոմեքենայով Թոթովենցի փողոցի նրբանցքում՝ թիվ 135 դպրոցի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն Ռուբեն Ղ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ որոշ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները վիրավորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդի և մահացածի ամբողջական տվյալները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր