Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՊՍԺ-ն, «Յուվենտուս»-ը և «Բարսելոնա»-ն հաղթեցին. Չեմպիոնների լիգայի այլ արդյունքներ

ՊՍԺ-ն, «Յուվենտուս»-ը և «Բարսելոնա»-ն հաղթեցին. Չեմպիոնների լիգայի այլ 
արդյունքներ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի հերթական տուրի խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պայքարի մեջ մտան E, F, G, H խմբերի թիմերը:

E խմբում «Կրասնոդար»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Ռեն»-ին, իսկ «Չելսի»-ին 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Սևիլիա»-ի դարպասը:

F խմբում «Զենիթ»-ը զիջեց «Բրյուգե»-ին (0:4), իսկ Դորտմունդի «Բորուսիա»-«Լացիո» խաղն ավարտվեց ոչ-ոքի:

G խմբում «Յուվենտուս»-ը ոչ մեծ դժվարության` 3:0 հաշվով առավելության հասավ Մոսկվայի «Դինամո»-ի նկատմամբ, նույն հաշվով «Բարսելոնա»-ն հաղթեց «Ֆերենցվարոշ»-ին:

Եվ H խմբում Ստամբուլի «Բաշակշեհիրի»-ն 3:4 հաշվով պարտվեց «Լայպցիգ»-ին, ՊՍԺ-ն էլ արտագնա խաղում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին` 1:3:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]