Thursday, 18 04 2024
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում

Գագիկ Ծառուկյանի համար իրավիճակը մթնել է

Վիեննայից հետո շատ հարցեր մութ են մեզ համար և վարչապետին հրավիրել ենք փակ քննարկման, հայտարարել է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով մարտի 29-ին Փաշինյան-Ալիև հանդիպմանն ու դրանից հետո երկու կողմից հնչած տարաբնույթ հայտարարություններին: Հայկական կողմը պնդում է, որ քննարկման առանցքում եղել է մեր օրակարգը, իսկ Ադրբեջանն էլ պնդում է հակառակը: Հղում անելով այդ հանգամանքին, ԲՀԿ նախագահը հայտարարում է, որ իրենց համար իրավիճակը մութ է և հրավիրել են վարչապետին փակ քննարկման, նաև պատգամավորների Արցախից: Թե ինչո՞ւ հրավիրված են պատգամավորներ Արցախից, և ոչ թե Արցախի նախագահը՝ օրինակ, եթե Հայաստանի վարչապետն է հրավիրվել քննարկման, սա թերևս հետաքրքիր հարց է: Ընդհանրապես հետաքրքիր է, թե ԲՀԿ համար երբվանի՞ց է կողմերի տարաբնույթ հայտարարությունների իրողությունը դառնում «մութ» հարց, կամ «մթացնում» հարցն ու դառնում Առաջին դեմքին փակ հանդիպման հրավիրելու առիթ:

Բանն այն է, որ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի քառորդդարյա պատմության շրջանում մատների վրա է հնարավոր հաշվել առաջին դեմքերի մակարդակով հանդիպումներ, որոնցից հետո կողմերը չեն արել իրարամերժ հայտարարությունները և ամեն մեկն իր հերթին չի խոսել հենց իր օրակարգի առանցքայնության մասին: Բայց 2006-2007 թվականներից աշխույժ քաղաքականության մեջ, այն էլ երկրորդ դերակատարի անփոփոխ կարգավիճակում գտնվող ԲՀԿ-ն նույնիսկ մատների վրա հաշված անգամներ չի բարձրաձայնել «մութ» իրողության և փակ հանդիպումների անհրաժեշտության մասով, հաշվետվություն պահանջելով կամ Ռոբերտ Քոչարյանից, կամ Սերժ Սարգսյանից: Ինչո՞ւ հանկարծ մթնեց իրավիճակն այս անգամ:

Մյուս կողմից, եթե ԲՀԿ-ն այդ իմաստով սկսել է ավելի պատասխանատու և լուրջ դերակատարման հավակնել Արցախի խնդրի առումով, ապա դա իհարկե ողջունելի է, բայց ըստ այդմ պետք է ենթադրի այդ խնդրի առնչությամբ հրապարակային հստակ և սկզբունքային դիրքորոշման արտահայտում, որպեսզի հանրության համար էլ «մութ» չմնա ԲՀԿ դիրքորոշումը: Խոսքը հստակ, օրակարգային կետեր և մոտեցումներ պարունակող դիրքորոշման մասին է: Իհարկե, պետք է նկատել, որ այդ խնդիրը Հայաստանի քաղաքական դաշտում կա ոչ միայն ԲՀԿ առումով, այլ նաև քաղաքական ուժերի գերակշռող մեծամասնության: Դրան զուգահեռ, Արցախի հարցում ԲՀԿ ներկայիս դիրքավորումը՝ փակ քննարկման նախաձեռնությունը, հետաքրքիր է երկու ֆոնային հանգամանքի պայմաններում: Մեկն այն է, որ կուսակցության մոտ առկա է հետհեղափոխական արդիականության խնդիր: Ընդ որում, այդ խնդրի մասին մենք գրել ենք դեռևս հեղափոխության օրերին, այսինքն դեռևս գործընթացային փուլում, դիտարկելով քաղաքական իրադրության փոփոխության ասպեկտները:

ԲՀԿ-ն չի կարող արդիական տեղ ունենալ այն նշաձողի և ոճի պայմաններում, որ ուներ ՀՀԿ հետ մրցակցության վիճակում: Կամ, առնվազն պետք է սպասել, մինչև Նիկոլ Փաշինյանն ու Քաղպայմանագիրը լիարժեք դառնան ՀՀԿ, որպեսզի ԲՀԿ-ն իր ոճով նորից կարողանա դառնալ «մրցունակ»: Իսկ դա ոչ միայն շատ հեռու ապագայի, այլ գործնականում անհեռանկար հարց է: Ընդ որում ոչ այն պատճառով, որ Փաշինյանն ու քաղպայմանագիրը սուրբ են, ինչպես ընդունված է հեգնանքով հակադարձել այդպիսի դեպքերում, այլ որովհետև Հայաստանում այլևս որևէ ուժ չի կարող դառնալ ՀՀԿ, ներքին և արտաքին քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական մի շարք ծանրակշիռ հանգամանքների բերումով: Այդ իմաստով, ԲՀԿ-ն անշուշտ զգում է քաղաքական արդիականության հեռանկարի բացակայությունը:

Դիտարկվում է կուսակցության ոճային-հաղափարական-հայեցակարգային վերափոխման տարբերակը, թե՞ ոչ, դա առայժմ կարծես թե ներկուսակցական հարց է, սակայն ակնառու է, որ դիտարկվում են նաև իշխանության հետ «սպարինգի» միջոցով արդիականությունը բարձրացնելու մոտեցումները, որոնց շարքին էր նաև Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ տնտեսական հեղափոխության համար փող է պետք: Բայց, այդ ջանքը կարծես թե չտվեց անհրաժետ արդյունք, իշխանության արձագանքն ըստ երևույթին սպասվածի չափ չէր, տնտեսական հեղափոխությանն օգնելու «անհատական դիմում» Գագիկ Ծառուկյանն ըստ երևույթին չի ստացել և կուսակցությունն այժմ փորձում է մտահոգված դիրքավորվել Արցախի հարցում: Կաշխատի՞ դա, թե ոչ, ցույց կտա Նիկոլ Փաշինյանի արձագանքը: Դրանից բացի, ԲՀԿ այդ դիրքավորման իհարկե ավելի լոկալ ֆոն է «տրանսգենդերային» աղմուկը, որ եղավ խորհրդարանում հրավիրված լսումների առիթով, որի կազմակերպիչ հանձնաժողովը ԲՀԿ ղեկավարած մարդու իրավունքի հանձնաժողովն էր: Ըստ այդմ կուսակցությունն այժմ ունի իր վրա բևեռացված օրակարգը փոխելու հարց:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում