Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ոստիկանությունը 178 անձի նկատմամբ կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն

Ոստիկանությունը 178 անձի նկատմամբ կազմել է վարչական իրավախախտման 
վերաբերյալ արձանագրություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշումը ուժի մեջ մտնելուց հետո մարտի 27-ի ժամը 12։00-ի դրությամբ՝ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները, կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 178 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև մարտի 27-ի ժամը 12։00-ն ընդհանուր առմամբ արձանագրություն էկազվել 1115 անձի նկատմամբ, 552-ը՝ մայրաքաղաքում, 563-ը՝ մարզերում։

Մարտի 27-ին, ժամը 9։00-12։00-ն ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 179 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև մարտի 27-ի ժամը 12։00-ն՝ 1439 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։

Մարտի 27-ին, ժամը 9։00-12։00-ն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 7 վարորդի նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևորներ, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև մարտի 27-ի ժամը 12-ը՝ 41 վարորդի նկատմամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]