211652_close_icon
views-count810 դիտում article-date 16:59 25-05-2020

Նոր Զելանդիայի վարչապետի՝ ուղիղ եթերով ելույթի ժամանակ երկրաշարժ է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հեռուստատեսությամբ ուղիղ եթերով ելույթ էր ունենում, երբ տեղի է ունեցել երկրաշարժ, հաղորդում է Reuters-ը։ Չնայած դրան, վարչապետը խուճապի չի մատնվել և շարունակել է ելույթը Վելլինգտոնում գտնվող երկրի խորհրդարանի շենքից։ -Մենք այստեղ մի փոքր երկրաշարժ ունեցանք, Ռայան»,-հեռուստալրագրող Ռայան Բրիջին ժպտալով դիմել է վարչապետը և շարունակել,-վատ ցնցում չէր։ Նշենք, որ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5,9 մագնիտուդ, օջախը գտնվել է Լևին քաղաքից 30 կմ հեռավորության վրա և շարունակվել է 30 վայրկյանից ավելի։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր