Բաժիններ՝

«Հեղափոխության օրերին վնասվածքներ ստացած քաղաքացու համար ո՞վ է պատասխանատու». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում անդրադարձավ նախորդ տարի ապրիլին 16-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ցույցերի ժամանակ մարմնական վնասվածքներ ստացած «հպարտ քաղաքացուն»՝ Զավեն Գրիգորյանին, որը ոստիկանության կիրառած հատուկ միջոցների հետևանքով ստանալով վնասվածքներ՝ կորցրել է աշխատանքային բոլոր պայմանագրերը և հայտարարվել է սնանկ։

«Մեկ տարի է՝ նա փորձում է վերականգնել իր առողջությունը, դիմել է իշխանության բոլոր կառույցներին և, ըստ էության, որևէ տեղից արձագանք չի ստացել։ Նրա բոլոր հիվանդությունները կապված են եղել Բաղրամյան պողոտայում ոստիկանական ուժերի կողմից կիրառած հատուկ միջոցների հետ, այժմ նա սուր լեյկոզով գտնվում է արյունաբանության ինստիտուտում։ Նրա հարազատներն ինձ տեղեկացրեցին, որ Առողջապահության նախարարությունն իրենց արդեն ասել է, որ չի կարող տրամադրել բավականին թանկ դեղորայքները»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյան։

Նա հիշեցրեց, որ հեղափոխության օրերին եղավ հայտարարություն, որ այն «հպարտ քաղաքացիների» մեքենաները որ վնասվել են հեղափոխական պայքարի արդյունքում, վնասը կփոխահատուցվի։

«Այս պահին ինձ մեքենաները չեն հետաքրքրում, ինձ հետաքրքրում է ՀՀ քաղաքացին, հանուն հեղափոխության, խաղաղ ցույցի ժամանակ ստացել է վնասվածքներ, ո՞վ է պատասխան տալու։ Ի դեպ, կառավարությունը նախագիծ է բերել՝ ապրիլի 23-ը Քաղաքացու օր հայտարարելու, Զավեն Գրիգորյանն այդ քաղաքացիներից մեկն է»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը։

Կարդացեք նաև

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս