Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» պարտվեց Եվրոպայի լիգայի 2-րդ փուլի առաջին խաղում (տեսանյութ)

Սպորտ
a1pyunik-2

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում Երեւանի «Փյունիկը» Ղազախստանում մրցեց տեղի «Տոբոլի» հետ եւ զիջեց 1:2 հաշվով:   Կոստանայում կայացած հանդիպման առաջին կեսում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Ընդմիջումից հետո դաշտի տերերը երկու գոլ խփեցին եւ շոշափելի առավելություն ստացան: Սակայն հանդիպման վերջին րոպեին փյունիկցիների նորեկ Ռուսլան Կորյանը կրճատեց հաշվի տարբերությունը:   Այդպիսով, «Փյունիկը» չնայած պարտվեց, սակայն պահպանեց հաջորդ փուլ մտնելու լավ շանսերը: Պատասխան խաղում մեր թիմին անպայման հարկավոր է հաղթել չոր հաշվով, հակառակ դեպքում արդեն պետք է հաղթել երկու եւ ավելի գնդակների առավելությամբ:   Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 31-ին, Երեւանում: