Աֆղանստանի կառավարական ուժերին հաջողվել է ազատել թալիբների կողմից առեւանգած 149 մարդու, այդ թվում՝ կանանց եւ երեխաների, որոնք թալիբների կողմից առեւանգվել էին դրանից ընդամենը մի քանի ժամ առաջ Քունդուզ նահանգում, փոխանցում է AP-ն:
Թալիբների մոտ շարունակում է մնալ 21 առեւանգված մարդ: Օպերացիայի ընթացքում սպանվել է «Թալիբան»-ի առնվազն յոթ զինյալ: Օպերացիան շարունակվում է: