Thursday, 25 04 2024
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել

Փաշինյանի դեմ «դավադիր պատերազմի» հրձիգները․ նախկին ռեժիմն ակտիվացնում է իր սազանդարներին

Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ Դավոսում կայացած «ոչ պաշտոնական» հանդիպման հաջորդ օրը վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրեց մոտ մեկուկես ժամ տևած այդ զրույցի մանրամասները և առաջարկեց հանրությանը մեկընդմիշտ պայմանավորվել, որ «դավադրություն» Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ չկա և չի կարող լինել, և ինքը չի կարող որևէ պարագայում ներքաշվել որևէ «դավադրության» մեջ։ Այսինքն՝ այն խոսակցությունները, թե Փաշինյանն ինչ-որ գաղտնի համաձայնագիր է բանակցում ադրբեջանական կողմի հետ և պատրաստվում է ինչ-ինչ տարածքներ հանձնել Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը։

«Աբսուրդ է նույնիսկ մտածել այդ մասին։ Դա ուղղակի իրավիճակի չընկալման, թյուրըմբռնման հետևանք է, երբ մեկը մտածում է, թե մեր կառավարությունը կամ ես անձամբ կարող եմ որևէ դավադրության մեջ ներգրավվեմ, ներքաշվեմ»,- հայտարարեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ Ալիևի հետ այս զրույցները պաշտոնական չեն և բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնապես չեն մեկնարկել։ Վարչապետը նաև շեշտել է, որ Ադրբեջանի հետ քննարկումների առանցքում եղել են բոլոր այն հարցերը, ինչի մասին իրենք խոսում են նաև հրապարակայնորեն, այսինքն՝ գաղտնի թեմա չկա։

Կառավարության գաղտնապահության հետևանքները

Ու չնայած այս հավաստիացումներին՝ շահագրգիռ որոշ շրջանակներ, հավանաբար ելնելով կոնկրետ քաղաքական նպատակներից, շարունակում են ակտիվորեն շրջանառել «դավադրության» նմանատիպ տեսությունները։ Ընթերցողը հավանաբար հիշում է, թե ինչպիսի ինտենսիվությամբ էին նախկին իշխող վարչակազմի ուժերը, ներկայացուցիչները, նրանց հարող լրատվամիջոցներն ու փորձագետները շահարկում ղարաբաղյան հարցը՝ հայտարարելով, թե Փաշինյանն իշխանության է եկել «Արցախը հանձնելու» ծրագրով։ Նմանատիպ շահարկումների, ենթադրությունների, կասկածների համար, իհարկե, լավ հող է նախապատրաստում նաև Փաշինյանի վարչակազմի, արտգործնախարարության անհասկանալի գաղտնապահությունը ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունեցած մի քանի «ոչ պաշտոնական» զրույցների կամ քննարկումների, այլև առաջին հերթին արտգործնախարարների մակարդակով տեղի ունեցած մի քանի երկարատև հանդիպումների վերաբերյալ։

Օրինակ՝ վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են հունվարի 16-ին Փարիզում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնած այդ հանդիպումը տևել է ավելի քան չորս ժամ, բայց դրա մասին պատմող պաշտոնական հաղորդագրությունը ՀՀ ԱԳՆ-ի կողմից խիստ աղքատիկ էր, և նշվում էր միայն, թե տեղի է ունեցել «մտքերի օգտակար ու կառուցողական փոխանակում», և զրուցակիցներն անդրադարձել են «խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը»։ Հանդիպումից հետո էլ լրացուցիչ պարզաբանումներ չեղան, ինչը, բնականաբար, տեղիք տվեց ենթադրելու, թե հայկական կողմը ներքաշվել է ինչ-որ գաղտնի ու մեզ համար ոչ այնքան բարենպաստ գործընթացի մեջ։

Ռուս փորձագետի «սենսացիան»

Այժմ էլ «դավադրության» տեսությունը զարգացրել է ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը, որը վերջին երկու-երեք ամիսներին մի քանի անգամ մեզ հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե արտգործնախարարները «ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նոր սցենար են քննարկում», սակայն Հայաստանի արտգործնախարարն ու վարչապետը գաղտնի են պահում այն։ Տարասովը Դավոսի հանդիպումից հետո հարցազրույց է տվել «168 Ժամ» շաբաթաթերթին՝ հայտարարելով, թե չնայած Փաշինյանի հավաստիացումներին՝ իրականում «լուրջ քննարկումներ են ընթանում» Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ավելին, հունիսին Փաշինյանն ու Ալիևը համաձայնագիր են ստորագրելու, որով հայկական կողմը «մի քանի շրջան է զիջելու» Ադրբեջանին։ Թե ի՞նչ տեղեկությունների և աղբյուրների վրա է հիմնված իր այս կանխատեսումը՝ Տարասովը, իհարկե, չի ասել։ Նրա ամենածանրակշիռ փաստարկը, թերևս, այն էր, որ «մենք հասուն մարդիկ ենք և հասկանում ենք, որ եթե չկա խոսակցության համար կոնկրետ առարկա, ուրեմն խոսելու բան չկա»։ Հետևաբար՝ եթե խոսում են, ուրեմն խոսելու թեմա կա։ Մյուս «ծանրակշիռ» փաստարկը․ «Աչք էր զարնում, որ Ալիևը չափազանց ուրախ էր, իսկ Փաշինյանը` ճնշված, քանի որ Ալիևը հաղթում է այս պարտիան, քանի որ Փաշինյանն ասում էր, որ Արցախը պետք է բանակցային կողմ դառնա, և ոչ մի քայլ չի արվել այս ուղղությամբ»։

https://www.panorama.am/news_images/651/1952253_1/70.thumb.jpg

Հանդիպում, ոչ թե բանակցություն

Հայաստանցի և ռուսաստանցի շատ փորձագետներ, սակայն, համամիտ չեն նման տեսակետների հետ և չեն կարծում, թե Արցախի շուրջ ներկայումս ինչ-որ գաղտնի պրոցես է ընթանում։ Այդ փորձագետներից է Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, որն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Դուշանբեում, Սանկտ Պետերբուրգում և Դավոսում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայացած ոչ պաշտոնական շփումները բանակցություններ չեն, որովհետև բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ վարվում են այդ նպատակով ստեղծված միակ օրինական ձևաչափի շրջանակներում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ, միջնորդությամբ և մասնակցությամբ։ Սրանք պարզապես հանդիպումներ են՝ միմյանց ճանաչելու, դիրքորոշումներին, մոտեցումներին, ընկալումներին ծանոթանալու, որոշ հարցեր քննարկելու և մոտեցումներ հստակեցնելու նպատակով։ Եվ Դավոսում հենց այդպես էլ եղել է՝ քննարկվել են ընդհանուր հարցեր, մոտեցումներ, նաև անդրադարձել են բանակցային պրոցեսի պատմությանը։

«Սրանք բանակցություններ չեն։ Եթե սա բանակցություն լիներ, ապա կստացվեր, որ Մինսկի խումբն, ըստ էության, դուրս է մնում գործընթացից, իսկ դա ձեռնտու է Ադրբեջանին, որովհետև նրանք մշտապես ցանկացել են այսպես ասած՝ ցրել Մինսկի խումբը՝ դրա գործունեությունը համարելով ոչ արդյունավետ։ Ուստի կարծում եմ, որ ճիշտ կլինի սա ոչ թե բանակցություն անվանել, այլ հանդիպում, շփում», – մեկնաբանեց Սուրեն Սարգսյանը։

Ժողովրդի թիկունքում չի կարող որևէ բան ստորագրվել

Բանակցություններ լինում են եռանախագահների միջնորդությամբ արտգործնախարարների մակարդակով տեղի ունեցող հանդիպումների ժամանակ։ Քննարկվում են որոշակի հարցեր, դետալներ, և նախապատրաստվում է պաշտոնական բանակցություն երկու երկրների առաջնորդների մակարդակով։ Բայց, այսպես ասած՝ գաղտնի գործընթաց, Սուրեն Սարգսյանի կարծիքով, չկա։ Միջազգայնագետի համոզմամբ՝ ժողովրդի թիկունքում որևէ գաղտնի գործարք չի կարող կնքվել, և ընդհանրապես Սուրեն Սարգսյանը չի կարծում, որ Հայաստանում երբևէ կլինի ղեկավար, որը կորոշի տարածքներ հանձնել կամ միակողմանի զիջումներ անել Ադրբեջանին։

«Կարծում եմ՝ նման բան չկա, և ժողովրդի մեջքի ետևում չի կարող որևէ բան ստորագրվել։ Ուզում եմ հավատալ Փաշինյանի այն պնդմանը, որ բանակցային գործընթացը հնարավորինս թափանցիկ է լինելու ժողովրդի համար։ Եվ կարծում եմ, որ երբևէ չի ստորագրվի որևէ փաստաթուղթ, որը չի բխի հայ ժողովրդի անվտանգությունից և շահերից։ Ասելով հայ ժողովուրդ՝ նկատի ունեմ և՛ Արցախի հայությանը, և՛ Հայաստանի Հանրապետությունը։ Այնպես որ, ես այդ տեսությանը չեմ հավատում։ Իհարկե կարող են տեսակետներ հնչել Ռուսաստանից՝ փորձագիտական դաշտից, բայց փորձագիտական դաշտի ոչ բոլոր ասածներն է, որ պետք է «հալած յուղի տեղ ընդունել», որովհետև դրանք տարբեր ազդեցության տակ գտնվող գործիչներ կարող են լինել։ Ոչ ոք չի պատրաստվում տարածքներ հանձնել, և չեմ կարծում, թե Հայաստանում երբևէ կլինի ղեկավար, որը կորոշի տարածքներ հանձնել կամ միակողմանի զիջումներ անել։ Այստեղ, կարծում եմ, երկրորդ կարծիք լինել չի կարող, որ որևէ հայ չի գնա այդ ճանապարհով և միակողմանի զիջումներ չի անի, տարածքներ չի հանձնի։ Այնպես որ, ես հեռու եմ այդ մտքից, որ այստեղ կա ինչ-որ «դավադրություն»։ Համենայնդեպս, ամեն ինչ կախված է նաև Փաշինյանի և իր քաղաքական թիմի՝ հնարավորինս թափանցիկ աշխատանքից, և միայն այդ թափանցիկության շնորհիվ հանրային վստահությունն այս ուղղությամբ կմեծանա»,- ընդգծեց Սուրեն Սարգսյանը։

Ամենաբարդը Արցախի կարգավիճակի հարցն է

Խոսելով կարգավորման գործընթացի մասին՝ Սուրեն Սարգսյանը նշեց՝ Արցախի հիմնախնդիրն ընդհանրապես շատ բարդ խնդիր է, որն ունի բանակցությունների տարբեր հարթություններ (տե՛ս նույն տեղում), տասնյակ, հարյուրավոր բաղադրիչներ, որոնցից յուրաքանչյուրը համաձայնեցման կարիք չունի։ Բանակցությունների շուրջ 25 տարվա պատմության ընթացքում, իհարկե, հիմնախնդրի կարգավորման մի շարք նախագծեր, տարբերակներ են դրվել սեղանին, քննարկվել, բայց դրանցից ոչ մեկը չի բավարարել հակամարտության բոլոր երեք կողմերին։ Եվ հիմա այս և միջնորդ երկրների շատ նեղ շրջանակից բացի՝ ոչ ոք չգիտի, թե որ տարբերակն է այսօր դրված բանակցությունների սեղանին, եթե, իհարկե, հարցը դրան է հասել։ Ո՞ր տարրերն են քննարկվում, որո՞նց շուրջ են կարողացել հասնել համաձայնության և որո՞նք են մնում չհամաձայնեցված։ Հակամարտության կարգավորման հիմնական բաղադրիչները Մինսկի խմբի հովանու ներքո՝ Մադրիդյան սկզբունքների նախագծով ընդունված 5-6 տարրերն են, որոնց, ի դեպ, մի առիթով բավական մանրամասն անդրադարձել է Հայաստանի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Այդ բաղադրիչներից են ոչ միայն Արցախի կարգավիճակի և նախկին ԼՂԻՄ-ին (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ) հարակից, վիճելի համարվող 5-7 շրջանների կարգավիճակի հարցերը, այլև հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ միջազգային անվտանգության երաշխիքները, Հայաստանի ու Արցախի ցամաքային կապի, ադրբեջանցի փախստականների և մի քանի այլ հարցեր։

Սուրեն Սարգսյանը սրանց ավելացնում է սահմանների բացման, կոմունիկացիաների անցկացման, երկու պետությունների միջև հարաբերությունների հաստատման հարցերը։ Ամենաբարդը, իհարկե, Արցախի կարգավիճակի և «տարածքների վերադարձի» հարցերն են, որոնց շուրջ թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմերն ունեն արմատական, տրամագծորեն հակադիր դիրքորոշումներ։ Մեր զրուցակցի կարծիքով՝ ամենախնդրահարույց հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է և այս հարցի շուրջ ընդհանուր հայտարարի գալը գրեթե անհնար է, որովհետև երկու կողմերի սկզբունքային դիրքորոշումները հակասում են իրար։

Ինչո՞ւ պիտի Փաշինյանը զիջումներ անի և ինչի՞ դիմաց

Այնուամենայնիվ, եթե փորձենք թեկուզ տեսական դատողություններ անել, ինչի՞ վրա են հիմնված Փաշինյանի կողմից զիջումներ անելու մասին կանխատեսումները։ Ինչո՞ւ պիտի Փաշինյանը համաձայնվի տարածքային զիջումներ ենթադրող գործարք։ Ո՞րն է նրա մոտիվացիան, շահը։ Ինչի՞ դիմաց պիտի նա այդ քայլն անի։ Բոլորը խոսում են Հայաստանի կողմից զիջումների հնարավորության մասին, բայց որևէ մեկը չի ասում՝ ինչ փոխզիջում է դրա դիմաց անելու Ադրբեջանը։ Գուցե Փաշինյանին պարզապես ստիպո՞ւմ են այդ քայլին գնալ՝ «ժողովրդի թիկունքում»։ Բայց ինչպե՞ս ու ի՞նչ լծակներով։ Եթե միջնորդ պետություններից մեկն է ստիպում կամ երեքը միասին՝ ապա ի՞նչ ծրագիր է դա, և ի՞նչ են նրանք դրա դիմաց առաջարկելու Հայաստանի վարչապետին։

Իշխանության լեգիտիմության կամ երկրում իր դիրքերը ամրապնդելու խնդիր նա, կարծես, չունի՝ ի տարբերություն երկրի նախորդ ղեկավարի։ Գուցե Ադրբեջա՞նն է այնքան ուժեղացել, որ վերջնագրերի լեզվով է արդեն խոսում Հայաստանի հետ և պարտադրում է տարածքներ զիջել՝ չհարձակվելու դիմաց։ Բայց շփման գծում տիրող բավական խաղաղ իրավիճակը, որը, ի միջի այլոց, ոչ թե Ադրբեջանի լավությունն է մեզ, այլ հայկական բանակի պարտադրանքը, ամենևին էլ չի խոսում նման վարկածի մասին։ Կարող է լինել նաև այլ կանխավարկած։ Ենթադրենք՝ Փաշինյանն ավելի քիչ հայրենասեր է, քան Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը։ Կարող են նաև այդպես մտածող մարդիկ։ Ասենք ավելին՝ նախկին ռեժիմի ներկայացուցիչները հենց այդ համոզմունքն ունեն։ Բայց այստեղ կա մի նրբություն՝ հակամարտության կարգավորման հարցում կտրուկ քայլ անելը, առավել ևս՝ տարածքների հարցում ինչ-որ զիջումներ անելը տեխնիկապես անհնարին է առանց Արցախի իշխանությունների և ժողովրդի համաձայնության, իսկ արցախյան կողմը վստահաբար չի համաձայնվի իր անվտանգությունը վտանգի տակ դնող որևէ քայլի։ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը վերջին օրերին մի քանի անգամ շատ հստակ ազդակներ ուղարկեց դրա մասին՝ հայտարարելով, որ ինքը չի հավատում, որ մայր Հայաստանը կարող է Արցախի համար վտանգավոր որևէ քայլ անել, որովհետև Արցախի անվտանգության նույնիսկ չնչին թուլացումը կբերի արցախյան պետականության կործանման, իսկ դա իր հերթին անկանխատեսելի հետևանքներ կունենա ողջ Հայաստանի անվտանգության համար։

Ադրբեջանը որևէ զիջում անելու ցանկություն չունի

Սուրեն Սարգսյանն էլ չի կարծում, որ միջազգային հանրությունը ճնշում կգործադրի Հայաստանի վրա Ղարաբաղի հարցով․ «Բերեմ Միացյալ Նահանգների օրինակը։ Միացյալ Նահանգները չի ասում՝ խնդիրը լուծեք այս կամ այն սկզբունքի հիման վրա։

Ասում է՝ խնդիրը լուծեք խաղաղ ճանապարհով, ուզում եք՝ տարածքային ամբողջականության, ուզում եք՝ ինքնորոշման սկզբունքի հիման վրա, բայց ընդհանուր հայտարարի եկեք և խաղաղ ճանապարհով լուծեք։ Կարծում եմ, որ սա նաև միջազգային հանրության մոտեցումը պետք է լինի։ Չեմ կարծում, որ Հայաստանի վրա դրսից ճնշումներ լինեն, որպեսզի խնդրին այս կամ այն ձևով լուծում տրվի»։

Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ադրբեջանական կողմը, Սուրեն Սարգսյանի խոսքերով, իրականում որևէ զիջում չի պատրաստվում անել․ «Ադրբեջանն ուզում է ամեն ինչ կամ ոչինչ։ Ես կարծում եմ՝ Ադրբեջանը ցանկություն էլ չունի որևէ բան զիջելու։ Այնպես որ, իրավիճակը հենց այսպիսին է, և երբ ասում ենք՝ փոխզիջումներ, ապա Ադրբեջանն այլ բան է հասկանում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական սահմանների բացում, կոմունիկացիաների անցկացում և այլն։ Ադրբեջանը միշտ էլ հայտարարել է, որ «կարող ենք բարձր մակարդակի ինքնավարություն տալ Լեռնային Ղարաբաղին»։ Եվ ամենակարևոր տարբերությունը հենց սա է՝ մենք ասում ենք, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Ադրբեջանն էլ ասում է՝ Արցախը երբեք չի կարող ունենալ որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս։ Այս սկզբունքային անհամաձայնությունն է ամենամեծ խնդիրը, և այս հարցի շուրջ համաձայնության գալը ոչ թե բարդ է, այլ գրեթե անհնար է»։

Դավադիր պատերազմի հրձիգները

Ինչպես արդեն նշեցինք վերևում՝ «դավադրության տեսության» հեղինակ Ստանիսլավ Տարասովը չի նշում, թե կոնկրետ ինչ աղբյուրի կամ տեղեկության վրա է հիմնված իր կանխատեսումը։ Դա կոնկրետ ինֆորմացիա՞ է, թե, ասենք, կանխազգացում։

Որպես իր խոսքերի հիմնավորում՝ նա նշում է այն հանգամանքը, որ Փաշինյանը լուսանկարում տխուր էր, իսկ Ալիևը՝ ուրախ, որովհետև «ստիպված է» տարածքներ զիջել Ադրբեջանին։ Բայց ինչի՞ դիմաց և ո՞վ է ստիպում նրան՝ Տարասովը չի ասում։

Իրականում այս ամենը շատ պարզ բացատրություն ունի։ Ընդհանրապես հումանիտար գիտությունների ոլորտում որևէ տեսակի ինֆորմացիայի վերլուծությունը մի կարևոր պահանջ ունի, լինի դա պատմագիր, պատմաբան, քաղաքագետ, դիվանագետ, լրագրող կամ այլ ոլորտի ներկայացուցիչ։ Հաշվի առնել տվյալ տեղեկության, հայտարարության, տեսակետի հեղինակի հայացքները, մոտեցումները, այս կամ այն քաղաքական հոսանքին հարելը, նրա մոտիվացիան, քաղաքական շահերը, համակրանքը կամ հակակրանքը այն անձի, դերակատարի հանդեպ, որի մասին նա խոսում է։ Ստանիսլավ Տարասովը «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիրներից է, այդ կայքի գլխավոր խմբագիր, հայտնի քաղաքագետ Մոդեստ Կոլերովի թիմի անդամ, այլ կերպ ասած՝ նրա քաղաքական գծի հետևորդներից մեկը։ Իսկ Կոլերովի քաղաքական գիծը շատ վաղուց է հայտնի հայաստանյան քաղաքական և փորձագիտական շրջանակներին։ Ինչպես Տարասովը, այնպես էլ նա հայ-ադրբեջանական հակամարտությունում հանդես է եկել որպես «հայամետ» գործիչ՝ պաշտպանելով հայկական կողմի մոտեցումները։ Նա հաճախ է այցելում Արցախ, խոսում Արցախի անկախության մասին, բայց նաև սերտ կապեր է ունեցել նախկին իշխող վարչակարգի, մասնավորապես՝ հանրապետականների, Սերժ Սարգսյանի վարչակազմի հետ։ Թե՛ այն ժամանակ և թե՛ հիմա պատվերն, իհարկե, նույն տեղից է գալիս։ Բայց այն ժամանակ Հայաստանի ղեկավարը Սերժ Սարգսյանն էր, և Տարասովը ամեն հնարավոր առիթով հայտարարում էր, թե Ալիևը «տանուլ է տալիս պարտիան» «շախմատային հանճար» Սերժ Սարգսյանին։ Հիմա երկրի ղեկավարը նրան իշխանությունից հեռացրած Նիկոլ Փաշինյանն է, ու նրան ամեն կերպ վարկաբեկելու և նրա վրա «բոչկա գլորելու» խնդիր է դրված։ Իսկ դրա լավագույն ձևը մեր իրականության մեջ նրան «Ղարաբաղը ծախելու» մեջ մեղադրելն է։ Դրա համար էլ Ալիևն է «հաղթում պարտիան», ոչ թե Փաշինյանը։

Իրականում Փաշինյանի «դավադիր» քայլերի մասին այս երևակայական կանխատեսումներն իրենք «դավադրություն» են Փաշինյանի և ընդհանրապես Արցախի ու Հայաստանի Հանրապետության։ Հիշենք Դավիթ Շահնազարյանի հայտնի հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանը «իշխանություն՝ Արցախի փոխարեն» քաղաքական ծրագիրն է իրականացնում։ 1990-ականներին Ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնատար եղած Շահնազարյանին այդ հայտարարություններից հետո հրավիրեցին ԱԱԾ պետական դավաճանության հանցակազմի տարրեր պարունակող իր հայտարարությունները հիմնավորող փաստեր, փաստաթղթեր ներկայացնելու համար, բայց նա չներկայացավ և ոչ էլ հետագայում ներկայացրեց որևէ փաստ։ Նիկոլ Փաշինյանն էլ իր հասցեին հնչող այդ մեղադրանքները բացատրեց հետևյալ կերպ․ «Այդ մարդիկ, արձանագրելով իրենց մոտալուտ, պոտենցիալ քաղաքական մահը, որոշել են քաղաքական սադրիչ հայտարարություններով դավադիր պատերազմի հրձիգ դառնալ՝ հույս ունենալով, որ կկարողանան հրահրել դավադիր պատերազմ և այդ համատեքստում լուծել իրենց նեղ խմբային և անձնական շահերը։ Սա շատ լուրջ վարկած է, որովհետև ես չեմ կարողանում ուրիշ բացատրություն գտնել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում