Վարչապետի՝ Բրյուսել այցի ժամանակ քննարկված ծրագրերից մեկը վերաբերում է ենթակառուցվածքներին, երկրորդը՝ ջրամբարաշինությանը, կան նաև ոստիկանության համակարգի բարեփոխումների, էներգետիկ միջանցքի ձևավորման և այլ ոլորտներում իրականացվելիք ծրագրեր։ Այս մասին վարչապետ Փաշինյանը հայտնեց այսօրվա ասուլիսի ժամանակ։
Փաշինյանն ասաց, որ նախատեսվում է իրականացնել 20 նոր ջրամբարի կառուցում, ինչի վերաբերյալ հատուկ ժամանակացույց կմշակվի։