Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ռուբեն Հայրապետյանի թեկնածուն․ Հայտնի է, թե ով կգլխավորի Հայաստանի հավաքականը

Ֆուտբոլասերների շրջանում քննարկման լայն առարկա է դարձել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի հարցը: Հիշեցնենք, որ երեկ մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրաժարական էր տվել: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած հայտարության համաձայն, նոր մարզչի անունը հայտնի կդառնա առաջիկա օրերին: Ո՞վ կարող է ոտքի կանգնեցնել մեր հավաքականը, որը նախապատրաստվում է Ազգերի լիգայի խաղարկությանը:

Կարելի է ենթադրել, որ ՀՖՖ-ն և մասնավորապես Ռուբեն Հայրապետյանը արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերել ազգային թիմի նոր մարզչի հետ: Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն Հայաստանի հավաքականը գլխավորելու ամենահավանական թեկնածուներն են «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանց ու Վարդան Մինասյանը: Վերջինիս ջանքերով մեր հավաքականը պատմության ընքացքում ամենաբարձր արդյունքներն է գրանցել, ցուցադրելով որակյալ ֆուտբոլ: Մինասյանը հեռանալուց հետո ըստ էության դարձել է մեր հավաքականի գլխավոր մարզչի մշտական թեկնածուն: Երկրպագուները շարունակ հիշում են այս մասնագետին և ցանկանում են կրկին տեսնել հավաքականի ղեկին:

Նշենք սակայն, որ ստեղծված իրավիճակում Մինասյանը, որ բավական սկզբունքային մասնագետ է, դժվար թե ցանկանա իր վրա վերցնել ծանր բեռը: Ավելի ստույգ գլխավորելով հավաքականը և չհրավիրելով Յուրա Մովսիսյանին և Ռուբեն Հայրապետյանի սև ցուցակում գտնվող մյուս խաղացողներին, Մինասյանը այսպես ասած երկրպագուների աչքից կընկի: Երկրպագուի աչքից կընկնեն նաև Հայաստանից մյուս բոլոր մասնագետները, որոնք կաշխատեն Հայրապետյանի գրած ցուցակով: Երեկ Վարդան Մինասյանը հերքել էր ազգային հավաքական վերադառնալու մասին լուրերը: Կարծում ենք ակնհայտ է, որ Հայաստանի հավաքականը չի գլխավորի բարձրակարգ մասնագետ, քանզի Ռուբեն Հայրապետյանը ամենևին չի պատրաստվում լուրջ գումարներ ներդնել: Ժամանակին ներկայիս «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիլիլիանո Ալեգրին տարեկան 1 միլիոն դոլարով պատրաստ է եղել գլխավորել մեր հավաքականը, սակայն Հայրապետյանը նման շռայլություն թույլ չի տվել:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Հայաստանի հավաքականի բոլոր մարզիչներից Հայրապետյանն ամենաբարձր աշխատավարձը տվել է Արթուր Պետրոսյանին: Վերջինս ամսական ստացել է 15 հազար ԱՄՆ դոլար: Նման չափի աշխատավարձով այսօր ուղղակի անհնար է գտնել բարձրակարգ մասնագետի: Հետևաբար ազգային թիմի արտասահմանցի գլխավոր մարզչին վստահելը պետք է բացառել: Ավելին արտասահմանցի իրեն քիչ թե շատ հարգող որևէ մասնագետ ուղղակի չի աշխատի Հայրապետյանի ցուցակով:

Մեր երկրում կա թերևս մեկ մասնագետ ով արժանի է գլավորել մեր հավաքականը: Խոսքը Աբրահամ Խաշմանյանի մասին է, որին Հայրապետյանը մեղմ ասած չի համակրում: Ու թեև երկրպագուների հիմնական մասը ցանկանում է Խաշմանյանին տեսնել Արթուր Պետրոսյանի փոխարեն, այնուամենայնիվ այս մասնագետի տարբերակը ևս պետք է բացառել: Տարբերակները ինչ խոսք շատ են, բայց արդեն այսօր 90 տոկոսով պարզ դարձավ, որ Հայաստանի հավաքականը գլխավորելու է Արմեն Գյուլբուդաղյանցը: Վերջին շրջանում Ռուբեն Հայրապետյանը շարունակ գովեստի խոսքեր էր հնչեցնում այս մասնագետի հասցեին: Իսկ այսօր Հայրապետյանն այցելել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» հանդիպմանը ու հանդիպել Գյուլբուդաղյանցին: Կարծում ենք ամեն ինչ պարզ է: Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ հայկական շատ թիմեր տպավորիչ արդյունքներ են ցույց տվել:

Գլուբուդաղյանցը բազմիցս վերապատրաստվել է եվրոպական գրանդ ակումբներում: Հատկապես տակտիկական տեսանկյունից այս մասնագետը բավական լավ է պատրաստված և շարունակ աշխատում է վարպետությունը բարելավելու համար: Նշենք սակայն, որ միջազգային ասպարեզում Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմերն ու տարբեր տարիքային հավաքականները լուրջ հաջողությունների չեն հասել: Թե որքանով է ճիշտ Գյուլբուդաղյանցի տարբերակն այս պահին՝ դժվար է ասել: Ի տաբերություն Արթուր Պետրոսյանի, Գյուլբուդաղյանցը շատ ավելի լուրջ «շկոլա» է անցել և անհամեմատ ավելի փորձառու է:

Հուսանք, որ գլխավորելով Հայաստանի ազգային հավաքականը՝ Գյուլբուդաղյանցը կառաջադրի իր պայմաններն ու պահանջները և չի աշխատի Ռուբեն Հայրապետյանի ցուցակով: Միայն այս դեպքում Հայաստանի ազգային հավաքականը կարող է լուրջ հաջողության հասնել Ազգերի լիգայի խաղարկությունում:

Տեսանյութը՝ «ֆուտբոլ+»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում