211652_close_icon
views-count1339 դիտում article-date 15:07 25-01-2021

Արցախի Շոշ գյուղի դպրոցը բացել է դռները. վերադարձել են գրեթե բոլոր աշակերտները

Արցախի Շոշ գյուղի դպրոցը որոշ վերանորոգման աշխատանքներից հետո իր դռներն է բացել 65 աշակերտների առաջ: Այս մասին տեղեկացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից: «Դեռևս 2004–ին Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ Արցախի Շոշ գյուղում կառուցվեց հանրակրթական դպրոց: Արցախի սրտում գտնվող Շոշ գյուղը, պատերազմի հետևանքով այժմ հայտնվել է սահմանամերձ գոտում: Բնակիչների մեծ մասը զինադադարից հետո գյուղ է վերադարձել, իսկ դպրոցը, դռների, տանիքի, պատուհանների և այլ որոշ վերանորոգման աշխատանքներից հետո, մեկ շաբաթ առաջ բացեց իր դռները 65 աշակերտների առաջ: Ուրախալի լուրն այն է, որ դպրոց են վերադարձել գրեթե բոլոր աշակերտները»,-մանրամասնում են հիմնադրամից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Դեռ 2004–ին Տոռոնտոյի Հայաստան հիմնադրամի աջակցությամբ Արցախի Շոշ գյուղում կառուցվեց հանրակրթական դպրոց: Արցախի սրտում...

Опубликовано Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ Понедельник, 25 января 2021 г.

Նմանատիպ նյութեր