Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առնվազն 18 հազար սիրիացի փախստականներ են հատել եվրամիության հետ Թուրքիայի սահմանն այն բանից հետո, երբ Անկարան բացել է այն նրանց համար։ Այս մասին հաղորդում է NTV-ն։
Թուրք առաջնորդն ընդգծել է, որ այսուհետ Թուրքիան այլևս չի փակի «այդ դռները»։
«Մենք այն վիճակում չենք, որ այդ քանակությամբ փախստականներ կերակրենք»,- եզրափակել է Էրդողանը։
Անկարան հաղորդել է, որ այլևս չի խոչընդոտի դեպի Եվրոպա սիրացի փախստականների տեղաշարժին՝ Սիրիայում ռազմական գործողությունների սրացումից հետո։ Փաստացի, այս որոշումը չեղարկում է Թուրքիայի և Եվրամիության 2016 թվականի՝ անօրինական ներգաղթյալների ընդունման մասին համաձայնագիրը։