Saturday, 20 04 2024
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

Ընդդիմության նավը. բոլորի համար տեղ չկա

Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի դեմ նստացույց է՝ նրա հրաժարականի պահանջով: Նստացույցը իրականացնում են ՀՅԴ երիտասարդները, նաև մի շարք ուսանողներ պետհամալսարանից: Առիթը բուհերի գործունեության մեջ փոփոխության մտադրությունն է, որը Հայոց լեզու, Հայ ժողովրդի պատմություն առարկաների դասավանդման վերաբերյալ որոշումը, այսպես ասած, ոչ պրոֆիլային ֆակուլտետների համար, թողնում է բուհերի ղեկավարությունների որոշմանը: Դա առիթն է, սակայն ամենևին ոչ պատճառը: Եվ Արայիկ Հարությունյանն էլ, թերևս, պատճառը չէ, թեև գուցե կան կոնկրետ խմբեր, որոնք էապես շահագրգռված են հենց նրա պաշտոնանկությամբ, ընդ որում՝ խմբեր գուցե հենց իշխանության շրջանակից, կամ հեղափոխական շրջանակից:

Այս դեպքում, սակայն, գործընթացի լայն համատեքստը, իհարկե, այլ խնդիր է: Նստացույցերը, տարատեսակ բողոքի ակցիաները Հայաստանում անգամ ոչ լեգիտիմ իշխող համակարգի գործունեության տարիներին չունեին այդ համակարգի վրա ազդելու բավարար արդյունավետություն, թեև եղել են առանձին դրվագներ, երբ բողոքը հարց է լուծել: Այդուհանդերձ, ոչ լեգիտիմ համակարգի դեմ այդօրինակ գործողությունն ու պայքարն էր, մեղմ ասած, արդյունավետության հարցականի տակ: Ավելորդ է խոսել, որ արդյունավետության հեռանկար չի կարող լինել լեգիտիմության մեծ պաշար ունեցող իշխանության դեմ այդօրինակ մեթոդաբանության մեջ: Առավել ևս, որ դա իրականացնում են ուժեր, որոնք ասոցացվում են նախկին ոչ լեգիտիմ համակարգի հետ, ըստ այդմ՝ իրենց վրա կրում են հանրային մերժման կնիքը:

Այդ ամենաը, թերևս, լավ են գիտակցում ու պատկերացնում նաև ակցիաների կազմակերպիչները կամ նախաձեռնողները, «գաղափարախոսները»: Պարզապես նրանց խնդիրը իշխանության համար պայքարը չէ, այլ պայքարն ընդդիմության համար: Հայաստանում ընթանում է կոշտ պայքար իշխանության դեմ, բայց խորքային առումով դա առայժմ գոնե ավելին չէ, քան կոշտ պայքար ընդդիմության համար: Անկասկած է, որ ընդդիմության «նավը» առաձգական չէ և հնարավոր չէ այնտեղ տեղավորել բոլոր հավակնորդներին: Իսկ հավակնորդները շատ-շատ են: Նրանց հնարավոր է բաժանել երեք պայմանական մասերի: Ուժեր, որոնք նախկինում եղել են իշխանություն կամ սերվել են այդ իշխանությունից, թեև ոչ միշտ են ունեցել իշխանական կամ կոալիցիոն կարգավիճակ, կամ, այսպես ասած, բուֆերային կարգավիճակ: Մյուս խմբում, թերևս, ուժերն են, որոնք նախկինում եղել են ընդդիմություն, բայց այսօր էլ իշխանություն չեն: Ընդ որում, այստեղ կարող են լինել ենթաշերտեր՝ ըստ արմատականության կամ արտաքին քաղաքական դիրքավորումների: Եվ ուժեր, որոնք ձևավորվել կամ ձևավորվում են հեղափոխությունից հետո, որոնք ներկայումս քիչ ազդեցություն ունեն, սակայն հավակնում են դեր ունենալ հաջորդ ընտրությանը կամ ընտրություններում: Այստեղ էլ թեև կարող ենք դիտարկել ենթաշերտեր:

Այսինքն՝ այստեղ կան ուժեր, որոնք նոմինալ ձևավորվել են հեղափոխությունից հետո, նույնիսկ բոլորովին վերջերս, սակայն աներկբա ասոցացվում են նախկին իշխող համակարգի որևէ խմբի կամ շերտի հետ և նոր են առավելապես անունով կամ դեմքով, սակայն առավելապես փաթեթավորման կարգավիճակով: Հնարավոր է պատկերացնել, թե որքան մեծ է այստեղ մրցակցության դաշտը և բազմազան բոլոր առումներով: Պատկերն էլ ավելի բազմաշերտ է դառնում, եթե դիտարկենք, որ այդ ուժերից յուրաքանչյուրը, մի մասը, մի մեծ կամ փոքր մասը այդուհանդերձ ձգտելու է գործակցել արտաքին գործընկերների հետ, ըստ այդմ էլ՝ ավելի բարձրացնել մրցակցության խտությունը: Ավելին, ակնառու է, որ այդ ուժերի մի մասը՝ առավելապես թվարկածներից առաջին խմբում գտնվողները, արդեն իսկ բավականին բաց են գործակցում արտաքին գործընկերների հետ, ստանալով նրանց աջակցությունն առնվազն տեղեկատվա-քարոզչական ոլորտում: Դրա դրսևորումների մենք ականատես ենք՝ ռուսական մեդիադաշտին հետևելով: Միևնույն ժամանակ բնական է, որ ընդդիմության համար սուր պայքարը այսպես, թե այնպես արտահայտվելու կամ դրսևորվելու է իշխանության դեմ: Իհարկե, դա չի նշանակում, որ իշխանությունը լոկ առերևույթ թիրախ է: Բայց գլխավոր խնդիրը ընդդիմության դաշտում է և դեռևս տևական ժամանակ լինելու է այդտեղ, հնարավոր է անգամ ևս մեկ ընտրական շրջափուլ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում