News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրոպայում խոշորագույն կազմակերպված հանցախմբերից մեկը, որը չեզոքացվել էր հունիսի վերջին, զբաղվել է թալանով, փողերի լվացումով, պայմանավորված հանդիպումների կազմակերպմամբ, Արեւելյան Եվրոպայից Արեւմտյան Եվրոպա ծխախոտի մաքսանենգությամբ: Այս մասին Մադրիդում մամուլի ասուլիսում հայտնել են  Իսպանիայի ազգային ոստիկանության ներկայացուցիչները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Իսպանիայում հունիսի 26-ին ազգային ոստիկանությունը հաղորդել էր Եվրոպայում Հայաստանից ներգաղթած խոշորագույն քրեական խմբավորման՝ այսպես կոչված «հայկական մաֆիայի» դեմ  իրականացված լայնամասշտաբ գործողությունների մասին:

Հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ իսպանական իրավապահ մարմինների ներկայացուցիչները հաղորդել են գործողության մանրամասների մասին:

Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 129 մարդ, կատարվել է 74 խուզարկություն՝ Մադրիդում, Բարսելոնում, Վալենսիայում, Ալիկանտեում, Ալբասետեում, Մուրսիում, Ժիրոնում, Գրանադայում:

Կասկածյալները մեղադրվում են կոռուպցիայի, շորթման, զենքի ապօրինի պահպանման, թմրամիջոցների շրջանառության, փողերի լվացման, բնակարանների կողոպուտի, ծխախոտի մաքսանենգության, փաստաթղթերի կեղծման, խարդախության, ավտոմեքենաների անօրինական տեղափոխման մեջ:

Խուզարկության ընթացքում հայտնաբերվել է 100,000 եվրո կանխիկ գումար, ինը միավոր հրազեն, փամփուշտներ, զրահապատ բաճկոններ, թանկարժեք մետաղների վերաձուլման  սարքավորում,  մեծ քանակությամբ ծխախոտ:

Ոստիկանությունում հայտնել են, որ խմբավորման անդամները շահարկել են տարբեր մարզական միջոցառումների արդյունքները: Մասնավորապես, կաշառել են մարզիկներին, հետխորհրդային տարածքում բասկետբոլի, լողափի վոլեյբոլի, հոկեյի եւ թենիսի պայմանավորված հանդիպումներ են կազմակերպել: Անօրինական գործողություններին մասնակցել է շուրջ 20 մարզիկ:

Բացի այդ, Վալենսիայում եւ Ալիկանտեում խմբավորման անդամները զբաղվել են տների կողոպուտով, Ուկրաինայից մաքսանենգության ճանապարհով ծխախոտ են մատակարարել Լեհաստան, Ֆրանսիա, Իտալիա եւ Իսպանիա, ապօրինի ճանապարհով Բելգիայից եւ Գերմանիայից ավտոմեքենաներ են տեղափոխել եւ վաճառել Իսպանիայում:

Հետաքննությունը սկսվել էր 2016 թվականին Տարասայում (Կատալոնիա) Վրաստանի երկու քաղաքացիների կրկնակի սպանության հետ կապված: Քաղաքացիները կապված էին հանցավոր խմբավորման հետ, որը գլխավորում էր «օրենքով գող» Կախաբերի Շուշանաշվիլին, որն այս պահին իր պատիժը կրում է Ֆրանսիայի բանտում:

2017-ի նոյեմբերին գործողության առաջին փուլում այսպես կոչված «վրացական խմբավորումից» ձերբակալվել էր 30 մարդ: Գործողության երկրոդ մասը ուղղված էր հայկական խմբավորման չեզոքացմանը:

Խմբավորման անդամները կապեր ունեին ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Բելգիայում եւ Լիտվայում:

Գործողությանը բացի Իսպանիայի Ազգային ոստիկանությունից եւ Կատալոնիայի Mossos d'Esquadra իրավապահ մարմիններից մասնակցել են Վրաստանի, Ինտեպոլի եւ Եվրոպոլի քրեական ոստիկանությունը:

Ինտերպոլը հայտնել է հանցավոր ցանցի լիկվիդացման մասին․ ձերբակալվածների մեծ մասը հայեր են

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ