Friday, 19 04 2024
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24

Վիտալի Բալասանյանը վտանգավոր խաղի մեջ է մտել, որը ոչ թե Հայաստանի դեմ է, այլ՝ Արցախի

«Վերջին ամիսների իրադարձությունները մտահոգիչ են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար՝ ոչ միայն այն իմաստով, որ Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը բավարար պատկերացումներ չունի, թե ինչ բան է ժամանակակից պետությունը: Այն տպավորությունն է, որ պարոն Բալասանյանի պատկերացրած պետությունը խունտայի կողմից ղեկավարվող պետությունն է: Ողբերգությունը նվազագույն կլիներ, եթե միայն այս ամենը լիներ, այսինքն՝ պարոն Բալասանյանը պետության և պետականության մասին ունենար միջնադարյան պատկերացումներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարությանը՝ կապված Արցախի ՏԻՄ ընտրություններում Հայաստանից դիտորդական խումբ ուղարկելու ՀՀ իշխանությունների որոշման հետ:

Քաղաքագետի խոսքով՝ մենք Արցախը չենք պատկերացրել որպես մեզանից առանձին ապրող մի միավոր, որին մենք պետք է փող տանք, դոտացիաներ տանք, վարկեր տանք, ֆինանսական աջակցություն տանք, զինվոր ուղարկենք սահմանները պաշտպանելու. «Մենք այդ շռայլությունը թույլ չենք տվել, որպեսզի այս տարածաշրջանում կարող ենք հավերժ ունենալ երկու հայկական պետություն և պահել միաժամանակ երկու պետականություն՝ իր բոլոր ապարատներով: Դա չափազանց մեծ ճոխություն կլինի հայ ժողովրդի համար»:

Քաղաքագետն ընդգծեց՝ Արցախի անկախությունը վերաբերվել է ոչ թե Հայաստան-Արցախ կամ Երևան-Ստեփանակերտ առանցքին, այլ Ստեփանակերտ-Բաքու առանցքին. «Եվ եթե մենք Արցախին շնորհավորել ենք անկախացման համար՝ ամենևին ոչ այն պատճառով, որ մեզանից անկախացել են, այլ աշխարհին ցույց տալու համար, որ տեսեք՝ կա մի պետություն, որն ունի Մոնտևիդեոյի կոնվենցիայի 4 չափանիշները: Այսինքն՝ սա է եղել մտահոգությունը, որևէ մեկը չի ասել, թե Արցախը իր համար առանձին թող մածուն ուտի և մեծանա որպես պետություն»:

Ստեփան Սաֆարյանը այս կոնտեքստում տեղի ունեցածը չտեսնված է համարում: «Արցախի հերոսի կոչում ունեցող պարոն Բալասանյանը նախ սկզբում հորդորում էր, որ Հայաստանը հեռու մնա Արցախից, իսկ այս վերջին հարցազրույցում նաև սկսում է մուննաթ գալ, թե փողը քիչ ենք տալիս, որպեսզի իրենք ապրեն. իհարկե, պարոն Բալասանյանի հաշվապահության մեջ բացակայում էր, թե ինչ կարգի ռազմաքաղաքական աջակցություն ենք մենք տրամադրում»,- ասաց նա և հավելեց, որ պարոն Բալասանյանը, սակայն, որևէ հայտարարություն չարեց, երբ Արցախի ներքին կյանքին  կոպիտ կերպով միջամտեցին Կրեմլին չափազանց մերձ կանգնած ռուս փորձագետները:

«Պարոն Բալասանյանը բավական վտանգավոր խաղի մեջ է մտել, չգիտեմ՝ գիտակցված, թե չգիտակցված, բայց այդ խաղը Արցախի դեմ է. ես իր հարցազրույցը չեմ մեկնաբանի որպես ընդդեմ Հայաստանի, ես իր հարցազրույցը կմեկնաբանեմ որպես ընդդեմ Արցախի»,- շեշտեց Ստեփան Սաֆարյանը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում