Աշոտյան. ՀՀԿ-֊ի խնդիրները սկսվեցին, երբ հաճախ սկսեցինք ապավինել «Լավ ենք արել, այդպես ենք արել» սկզբունքին

Աշոտյան. ՀՀԿ-֊ի խնդիրները սկսվեցին, երբ հաճախ սկսեցինք ապավինել «Լավ ենք արել, այդպես ենք արել» սկզբունքին

PanARMENIAN.Net - ՀՀԿ-ի խնդիրները սկսվեցին այն պահից, երբ կուսակցությունը հաճախ սկսեց ապավինել «Լավ ենք արել, այդպես ենք արել» սկզբունքին»: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին Սարդարապատում կայացած Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներին հրավիրելու հարցին:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկա չէր Սարդարապատում Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին՝ պատճառաբանելով, որ նախորդ տարիներին ՀՀ Ազգային ժողովը միջոցառմանը հրավիրված է եղել ամբողջական կազմով։ Մինչդեռ Բաբլոյանը հրավիրվել է միայն որպես ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ՝ երեք պատգամավորի շարքում, սակայն, ոչ որպես ԱԺ նախագահ։

«Կամ իրականությունը պետք է ասել, կամ առնվազն ափսոսանք հայտնել և ընդունել թերությունը։ Վաստակած ժողովրդական վստահությունը վատնելով մանրախնդիր կամ մեծամիտ արարքներով՝ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը հաստատ ավելի ուժեղ, արդար և երջանիկ չի դառնա»,-ասվում է գրառման մեջ։

Ազգային ժողովի բոլոր խմբակցություններից հավասար՝ 3-ական ներկայացուցիչ է հրավիրվել Սարդարապատում կազմակերպված Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։

Մինչդեռ, ըստ արարողակարգի, պետական իշխանության մեջ օրենսդիրն առանձին ու անկախ ճյուղ է, որը համախմբում է ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորներին։ ՀՀ ԱԺ նախագահը ոչ թե ՀՀԿ խմբակցության, այլ ամբողջ Ազգային ժողովի նախագահն է։

Պետական արարողակարգով նախատեսված է բարձրաստիճան պաշտոնյաների եռյակ, այն է՝ Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։ Կրկին արարողակարգը նախատեսում է, որ նշված երեք բարձրաստիճան պաշտոնյաները պետական միջոցառումներին մասնակցում են միասին, միջոցառման պաշտոնական մասն անցկացնում են երեքով։ Առնվազն այս երեք պաշտոնյաները պետք է լինեն նույն հարթության վրա, նույն հարթակում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---