211652_close_icon
views-count1215 դիտում article-date 22:37 11-11-2019

Անցկացվել են մեքենավարման գործնական պարապմունքներ, կապի վարժանքներ. ՀՀ ՊՆ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Զինծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման և գործնական հմտությունների զարգացման նպատակով նոյեմբերի 8-ին 1-ին զորամիավորման զորավարժարանում անցկացվել են մեքենավարման պարապմունքներ։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Կապի ստորաբաժանումների մարտունակությունն ստուգելու և անձնակազմի մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով էլ նոյեմբերի 8-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են կապի վարժանքներ: Սահմանված ժամկետներում ստորաբաժանումները զբաղեցրել են տեղակայման վայրերը, բացազատվել են կապի հանգույցներ և շարժական կապի միջոցներ, իրականացվել են վարժանքների ծրագրով նախատեսված այլ միջոցառումներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր