Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 58 դեպք

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումները բացահայտել են 
հանցագործության 58 դեպք

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 12-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 58 դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակության եւ տեղեկատվության հետ կապերի վարչությունի, մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 10, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 9-ական, յուրացման կամ վատնման ու ծեծի 5-ական, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման 3-ական, շորթման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու սպանության սպառնալիքի 2-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, թմրանյութի իրացման, պետական սահմանն ապօրինի հատելու, փաստաթղթի կեղծիքի ու առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառքի իրականացման 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, ինքնակամ ներկայացել է 2-ը:  Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3, պետական հասարակական ունեցվածքի գողության ու բնակարանային գողության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]