ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ Գլխավոր դատախազության բողոքի քննության որոշումը կհրապարակի հունվարի 22-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը:
Նրա խոսքով` միջնորդություն է ներկայացվել Մանվել Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:
«Որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին՝ ժամը 13:30-ին»,- ասաց նա: