Տնտեսական

USD BUY - 386.00-2.50 USD SELL - 390.00-3.00
EUR BUY - 413.00-2.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 87.33+1.22 WTI - 82.23-0.24
COMEX:  GOLD - 2316.10-2.66 SILVER - 26.99-3.37
COMEX:  PLATINUM - 922.80-2.32
LME:  ALUMINIUM - 2670.50+0.06 COPPER - 9829.50-0.47
LME:  NICKEL - 19739.00+2.14 TIN - 34478.00-3.10
LME:  LEAD - 2170.00-2.19 ZINC - 2832.00-0.70
FOREX:  USD/JPY - 154.74+0.03 EUR/GBP - 1.0657-0.05
FOREX:  EUR/USD - 1.0657-0.05 GBP/USD - 1.2354-0.20
STOCKS RUS:  RTSI - 1174.17+0.04
STOCKS US: DOW JONES - 38239.98+0.67 NASDAQ - 15451.31+1.11
STOCKS US: S&P 500 - 5010.60+0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 37552.16+0.30 TOPIX - 2666.23+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 16828.93+1.92 SSEC - 3021.98-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 8023.87+1.62 CAC40 - 8040.36+0.22
STOCKS EUR:  DAX - 17860.80+0.70
23/04/2024  CBA:  USD - 390.04-1.40 GBP - 481.74-0.75
23/04/2024  CBA:  EURO - 415.63-1.21
23/04/2024  CBA:  GOLD - 29280.45-668.28 SILVER - 347.80-7.60
ՏՄՊՊՀ նախագահ. Պետական գնումների ոլորտում երեք հիմնական խնդիրներ ենք առանձնացրել
25/05/2020 13:39
Կիսվել

ՏՄՊՊՀ նախագահ. Պետական գնումների ոլորտում երեք հիմնական խնդիրներ ենք առանձնացրել

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետական գնումների ոլորտում առանձնացրել է երեք հիմնական խնդիրներ:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը» խորագրով խորհրդարանական լսումներում:

«Պետական գնումների ոլորտում երեք հիմնական խնդիրներ ենք առանձնացրել: Դրանք հիմնականում տեխբնութագրերում առկա սահմանափակումներն են, որոնք շատ հաճախ հանդիպում են: Դրանց մի մասը, կարծում եմ, տեղի է ունենում մասնագիտական ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունքում, այլ ոչ թե դիտավորությամբ մրցակցության սահմանափակման արդյունքում: Սակայն մեր կողմից իրականացված վարույթներում պատասխանատվության ենք ենթարկել մի շարք պետական մարմինների՝ հորդորելով հետագայում բացառել նման երևույթը»,-ասաց Գևորգյանը:

Մյուս խնդիրը գնումներում հակամրցակցային համաձայնություններն են, երբ գնումների նթացքում պայմանավորվում են գների շուրջ: «Սա կամ տնտեսավարող սուբյեկտների միջև է տեղի ունենում, կամ տեղի է ունենում համակարգում՝ գնումը կազմակերպող անձի կողմից: Այստեղ սկսել ենք գործընթաց, շուտով կարծում եմ, կհարուցենք այդ ոլորտում անդրանիկ վարույթը»,-ասաց հանձնաժողովի նախագահն ու հույս հայտնեց, որ դա կլինի լավ նախադեպ հետագայում նման երևույթները բացառելու համար:

ՏՄՊՊՀ-ն նախաձեռնել է նաև թվայնացման գործընթաց, որտեղ համակարգը կփորձեն կապակցել գնումների համակարգի հետ, քանի որ տարեկան 5-6 հազար գնում հնարավոր չէ ֆիզիկապես նայել: Համակարգը ավտոմատ կերպով կբացահայտի խնդրահարույց կետերը և կներկայացնի հանձնաժողովին:

 

Աննա Գրիգորյան

23/04/2024
դրամ
Դոլար (USD)
390.04
-1.40
Եվրո (EUR)
415.63
-1.21
Ռուբլի (RUR)
4.18
-0.02
Լարի (GEL)
145.81
-0.93
29280.45
-668.28
Արծաթ
347.80
-7.60