Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ Կառավարությունը կքննարկի արտակարգ դրություն հայտարարելու հարցը

ՀՀ Կառավարությունը կքննարկի արտակարգ դրություն հայտարարելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունում կհրավիրվի խորհրդակցություն և կքննարկվի Հայաստանում կամ հանրապետության առանձին հատվածներում արտակարգ դրություն հայտարարելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր կարևոր հարցեր պետք է քննարկենք ու կարևոր որոշումներ կայացնենք: Առկա իրավիճակը վերլուծելով, մասնավորապես, պետք է պատասխանենք հարցին, թե արդյոք կարիք կա Հայաստանում կամ մեր հանրապետության առանձին հատվածներում կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրություն հայտարարելու, թե ոչ: Կկայացնենք մաքսիմալ արդյունավետ որոշում և կտեղեկացնենք բոլորին»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ արտակարգ դրություն հայտարարելով, ընդամենը համաճարակային առավել ռիսկային գոտիներում առավել խիստ հսկողություն կսահմանվի:

Փաշինյանը կոչ արեց շարունակել պահպանել այն բոլոր հորդորները, որոնք տարածվել են կառավարության, Առողջապահության նախարարության կողմից:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am