Բաժիններ՝

Չինաստանը պլանավորում է «արհեստական Լուսին» դուրս բերել ուղեծիր

Չինաստանը պլանավորում է մինչեւ 2022 թվականն ուղեծիր արձակել մինչեւ չորս «Արհեստական Լուսին» (Renzao Yueliang, «Ժենցզաո յուելյան») արբանյակներ՝ գիշեր ժամանակ Երկրի մակերեւույթի լուսավորման համար ութ անգամ ավելի ինտենսիվ արտացոլման միջոցով, քան Երկրի բնական արբանյակը: Ինչպես հոկտեմբերի 19-ին հայտնել է China Daily թերթը, այդ օբյեկտներից առաջինը պլանավորվում տիեզերք արձակել արդեն 2020 թվականին։

«Չինաստանը պլանավորում է Չենդու քաղաքի (Սիչուանի նահանգ, Հարավարեւմտյան Չինաստան) երկնքում «Արհեստական Լուսինն» ուղեծիր դուրս բրել Սիչան տիեզերակայանից (գտնվում է նույն տարածաշրջանում) 2020 թվականին»,- նշել է հրատարակությունը: «Եթե արձակումը հաջող լինի, եւս երեք այդպիսի օբյեկտներ կարձակվեն 2022 թվականին»,- մեջբերում է թերթը Չենդու քաղաքում Տյանֆուի նոր շրջանի Գիտական ասոցիացիայի ղեկավար Ու Չունֆենի խոսքը, որը տնօրինում է այդ նախագիծը:

«Արհեստական Լուսինը» լուսավորման արբանյակ է՝ գիշերը բնական արբանյակի լրացման համար, մասնագետների գնահատումներով՝ այն ութ անգամ ավելի պայծառ կլինի: Այդ բնութագրերին կհասնեն այն բանի շնորհիվ, որ վերջինս կգտնվի Երկրից 500 կիլոմետր բարձրության վրա, ինչը շատ ավելի մոտ է մինչեւ Լուսին 380 հազար կիլոմետր հեռավորությունից»,- հավելել է գիտնականը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս