News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը հավատարագրեր է հանձնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Անկարայում գտնվող նախագահական պալատում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո Էրդողանը զրուցել է Երխովի հետ՝ դռնփակ։

Հունիսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երխովին նշանակել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան։ Երխովը մինչ այդ աշխատել է Եգիպտոսի դեսպանատանը, զբաղեցրել Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսի պաշտոնը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում Ռուսաստանի նախկին դեսպան Անդրեյ Կարլովը սպանվել է 2016-ի դեկտեմբերի 19-ին Անկարայում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ