Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչ է կատարվում ֆուտբոլի ֆեդերացիայում. Սուպեր մարզիչը հավաքականո՞ւմ է

«Իմ պայմանագիրը մինչև հոկտեմբերի 15-ն է նախատեսված: Պարոն Հայրապետյանը ինձ ցանկանում էր երեք տարվա պայմանագիր առաջարկել, բայց ես չգիտեի, թե ոնց է ստացվելու իմ աշխատանքը հավաքականում, այդ իսկ պատճառով էլ զգուշորեն մոտեցա հարցին: Մենք դեռ ժամանակ ունենք ՀՖՖ նախագահի հետ այդ հարցը քննարկելու: Եթե ամեն ինչ լավ ստացվի՝ ես ևս երկու տարվա պայմանագիր կկնքեմ և թիմին կպատրաստեմ հաջորդ նախընտրական փուլին»,- ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն այս հայտարարությունն արել էր սեպտեմբերի 3-ին աշխարհի առաջնության ընտրական փուլի 8-րդ տուրի Դանիայի հետ հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ Դանիային Հայաստանի հավաքականը պարտվեց 4:1 հաշվով: Արդեն հոկտեմբերին Արթուր Պետրոսյանի գլխավորած հավաքականը Երևանում 6:1 հաշվով պարտվեց Լեհաստանին և Աստանայում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց ենթախմբի ետնապահ Ղազախստանի ընտրանու հետ: Այս արդյունքները խոսում են այն մասին որ ամեն ինչ այնքան էլ լավ չի ստացվել, սակայն մեր հավաքականի «սուպեր» մարզիչից, այսպես ասած, ձեն-ձուն չկա: Ի՞նչ է կատարվում ֆուտբոլի ֆեդերացիայում, ո՞վ է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը:

Նոյեմբերի 9-ին մեր հավաքականը Երևանում ընկերական հանդիպում է անցկացնելու Բելառուսի հետ, իսկ նոյեմբերի 13-ին հյուրընկալելու է Կիպրոսին: Եթե հոկտեմբերի 15-ին Պետրոսյանի պայմանագիրն ավարտվել է, նշանակում է Հայաստանի ազգային թիմը այս պահին դե յուրե մարզիչ չունի: 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում տապալվելուց հետո ֆուտբոլի ֆեդերացիան որևէ հայտարարությամբ հանդես չի եկել: Տեղեկություն չի եղել նաև Արթուր Պետրոսյանի պայմանագրի երկարաձգման վերաբերյալ:

Ղազախստանի հետ հանդիպումից հետո լրագրողներից մեկը մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին այսպիսի հարց է ուղղել. Դուք ասել էիք, որ վերջին խաղից հետո որոշում կկայացնեք: Այս խաղը կօգնի՞ որոշման հարցում, թե՞ Ձեզ ժամանակ է հարկավոր: «Ես դեռ պետք է հանդիպեմ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Թե ինչպես կընթանա այդ զրույցը` ժամանակը ցույց կտա: Հիմա ոչինչ ասել չեմ կարող»:

Հաշվի առնելով այն, որ ֆուտբոլի ֆեդերացիան Երևանում միանգամից երկու ընկերական հանդիպում է նախաձեռնել, կարելի է ենթադրել, որ Հայրապետյան-Պետրոսյան հանդիպումը կայացել է, և առաջիկա ընկերական հանդիպումներում Հայաստանը խաղալու է սուպեր մարզչի գլխավորությամբ: Եվ ի՞նչ երեսով է Պետրոսյանը շարունակելու աշխատանքը…

Ղազախստանի հետ հանդիպումից հետո ևս մեկ հարց էր ուղղվել Պետրոսյանին. ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի ներկայիս հավաքականի ապագան: Սա Հայաստանի հավաքականի առավելագո՞ւյնն է, թե՞ ավելացնելու տեղ կա: «Եթե սա առավելագույնն է, ապա մենք անելիք չունենք գալիք ընտրական փուլում: Լեհաստանի հետ խաղից հետո ասել եմ, հիմա էլ կասեմ, որ մեզ թարմ արյուն է պետք: Ընտրանու հիմնական կորիզը երկար տարիներ է, ինչ ֆուտբոլ է խաղում, և գալիս է ժամանակ, որ պետք է ինչ-որ բան փոխել: Հիմա ինչ-որ բան փոխելու ամենահարմար պահն է: Նույն խաղով մենք գալիք ընտրական փուլում ընդհանրապես հնարավորություններ չենք ունենա: Այսօր մեր ընտրանու կազմում երկու նորեկների տեսանք: Հուսով եմ՝ հետագայում նման դեպքերը հաճախ կլինեն»:

Եթե հիմա փոփոխությունների պահն է, ապա ի՞նչ է փոխվել հավաքականում: Բելառուսի և Կիպրոսի հետ մրցավեճերում Հայաստանի ազգային հավաքականի անոթներում նոր արյո՞ւն է հոսելու: Կարծում ենք՝ այս հարցի պատասխանը բոլորի համար է պարզ: Մինչև հայկական ֆուտբոլի «կույրաղիքը» չհեռացվի, ազգային թիմի անոթներում թարմ արյուն չի հոսի:

Ակնհայտ է մի բան: Տեղի ունեցածից հետո Ռուբեն Հայրապետյանի, Արթուր Պետրոսյանի լռությունը խոսում է այն մասին, որ ուղղակի թքած ունեն դժգոհության ալիքի վրա: Պետրոսյանի կողմից նշված հոկտեմբերի 15-ից արդեն մեկ շաբաթ է անցել, սակայն ֆուտբոլը հողին հավասարեցրած կառույցը նույնիսկ հարկ չի համարում ֆուտբոլասերին իրազեկել՝ գլխավոր մարզչի պայմանագիրը երկարաձգվե՞լ է, թե՞ ոչ:

Ավելին, երեկ հայտարարվեց, որ Բելառուսի հետ հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են: Վաճառվում են 2-5 հազար դրամով: Կարծում ենք՝ եթե նույնիսկ առաջիկա հանդիպումների մուտքն ազատ լիներ, 5 հազար մարդ չէր գնա «Հանրապետական»: Նույնիսկ կրիտիկական վիճակում ՀՖՖ-ն շարունակում է խղճի քաղաքականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում