211652_close_icon
views-count2425 դիտում article-date 15:47 30-06-2020

Աստղային երաժշտությունն արդեն հասանելի է համացանցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Աստղային հնչյունները» (Starsounds) հետաքրքրաշարժ նախագիծը, որն իրենից ներկայացնում է ստեղծագործություն՝ կազմված աստղերից արձակվող ալիքներից, համադրված բարդ հարմոնիայով ու տպավորիչ վիզուալ էֆեկտներով, արդեն հասանելի է համացանցում՝ (https://www.youtube.com/watch?v=46IqZFjRIbg&feature=share&fbclid=IwAR0PO_il7RBKHknGY1PSMRQC7C5RwukhH1GPswdI3WBwx1Vkxb_0lWRFOXQ)։ Ծրագիրը հիմնված է անվանի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի՝ «Մեր ակուստիկ տիեզերքը» և «50 տարի մարդը տիեզերքում» դասախոսությունների վրա։ 2005թ. Գարիկ Իսրայելյանը՝ հավաքագրելով աստղերից արձակվող ուլտրաձայնային հնչյունները, դրանք միավորել է մի մեծ գրադարանում։ «Սթարմուսն» ու աստղային երաժշտության գրադարանը ոգեշնչել են բազմաթիվ ստեղծագործողների։ Արդյունքում՝ այսօր մենք ունկնդիրն են դարձել աստղերի դյութիչ հնչյունների։ «Աստղային հնչյունները» (“Starsounds”) «Սթարմուս» (“STARMUS” - Stars and Music), գիտության ու արվեստի միջազգային ամենամյա փառատոնի նախագծերից է, որն անց է կացվում Գարիկ Իսրայելյանի և հանրաճանաչ Քվին (Queen) խմբի գիթառահար Բրայան Մեյի նախաձեռնությամբ՝ տիեզերագիտությունը մեկտեղելով երաժշտության հետ։ Աստղային երաժշտությունը գործիքավորել է Բրայան Մեյը։ Հանրաճանաչ երաժիշտը Իսրայելյանի գրադարանի ակուստիկ ալիքները նոր հարթության վրա է դրել՝ արագացնելով դրանք մարդու ականջին լսելի մակարդակի։ Այնուհետև՝ DNEG համաշխարհային ճանաչում ունեցող վիզուալ էֆեկտների ստուդիան, աստղային երաժշտությունը համակցել է աստղային ալիքների և Արեգակի սկավառակի պատկերներով։ 2021թ.-ին «Սթարմուս» (“STARMUS”) փառատոնը հյուրընկալվելու և անց է կացվելու Հայաստանում: «Սթարմուսի» (“STARMUS” - Stars and Music) մասին Գիտության ու արվեստի միջազգային ամենամյա փառատոնը միավորում է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների՝ նպատակ ունենալով ոգեշնչել և կրթել հետազոտողների նոր սերնդի: STARMUS-ի խորհրդի անդամներ են տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, Queen ռոք խմբի անդամ Բրայան Մեյը, աշխարհահռչակ գիտնական Էմանուել Շարպանտյեն, աստղաֆիզիկոսներ Ջիլ Թարտերն ու Ռոբերտ Ուիլյամսը, երաժիշտ Փիթեր Գեբրիելը, փառատոնի հեղինակ և հիմնական կազմակերպիչ, հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, գիտության ու արվեստի ոլորտների այլ հեղինակավոր ներկայացուցիչներ: Փառատոնի մասին մանրամասներ կարելի է գտնել www.starmus.com կայքում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր