211652_close_icon
views-count3688 դիտում article-date 13:44 20-07-2020

1000 խոշոր հարկ վճարողների ցանկը հասանելի է www.petekamutner.am կայքում

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2020թ. հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարների վերաբերյալ ցանկը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում վճարվել է ավելի քան 492 մլրդ 668 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 412 մլրդ 606 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 80 մլրդ 62 մլն դրամ: 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «[url=https://www.petekamutner.am/Content.aspx?itn=tsTILists&fbclid=IwAR1Du4L8D0D48DYLvJW_6XJtOStH4nkYlsBj6KuPSdB3Yp3K57ms3vqls0o]Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր[/url]» բաժնում: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր