Քաղաքական 12:37 25/04/2020 Հայաստան

Միքայել Մինասյան. Հայաստանում «ճշմարտության պահն» է

«Առավոտ»-ում լույս է տեսել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հոդվածը.

«Սա անսովոր և սակավաթիվ այցելուներով ապրիլի 24 էր՝ Ծիծեռնակաբերդում և ամենուր։ Դրանով իսկ պատեհ առիթ՝ լուռ մտածելու ու մեր պատմության ողբերգական երևույթները մի փոքր այլ հայացքով դիտարկելու համար։ Հնարավորություն՝ նոր լույսի ներքո վերաիմաստավորելու հայտնի դեպքերի մեր ընկալումն ու իմացությունը։

Պատմության վերաիմաստավորումը պատմափիլիսոփայության ամենաարագ զարգացող ուղղություններից է, որը Միշել Ֆուկոյի «թեթև ձեռքով» այսօր դարձել է մտածողության նոր դպրոց։ Դրա ներկայացուցիչները պնդում են՝ պատմությունը սոսկ անցյալը չէ, այն ունի նպատակ։ Անցյալը պարունակում է զուտ փաստեր, պատմությունը՝ իմաստ ու բովանդակություն։ Այն սնվում է քննադատական մտածողությունից, փաստարկներից, տեսություններից ու կոնցեպտներից։ Դա բարդ կոնստրուկցիա է, որի վրա է դրվում ներկան ու կառուցվում ապագան։ Մեր հավաքական միտքը նախորդ հարյուրամյակի ընթացքում ավելի շատ կենտրոնացել էր Հայոց ցեղասպանության մանրամասն վավերագրման ուղղությամբ՝ զոհերի թվից մինչև եղեռնագործության ժամանակագրություն, հանցագործության քարտեզագրումից մինչև միջազգային քաղաքականություն։

Մեր պատմագիտական միտքը զբաղված էր ապացուցելու ցեղասպանության անժխտելիությունը, իսկ ազգային ջանքը՝ հասնելու դրա միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը։ Դա միանշանակ անհրաժեշտ է, բայց այսօր՝ ոչ բավարար։ Որովհետև ժամանակակից իրողությունները պահանջում են պատմության քննական իմաստավորում, քննադատական բովանդակություն՝ ինչո՞ւ եղավ, ինչպե՞ս, արդյոք կարո՞ղ էր չլինել և ի՞նչ դասեր էր պետք քաղել ազգային աղետից։ Արդեն քաղաքական հարթությունում պետք է չխուսափել հարցերից՝ իսկ որտե՞ղ սխալվեցինք, ի՞նչ չարեցինք, կամ ի՞նչ արեցինք, որ չպիտի անեինք։ Երբ այս լույսի ներքո նայում ենք Հայոց ցեղասպանության պատմությանը, ապա տեսնում ենք, որ կան բազմաթիվ սպիտակ էջեր՝ հենց մեր ընթերցման համար։ Հայոց ցեղասպանության մասին խոսելիս, ի վերջո, ինքներս մեր մեջ ուժ պիտի գտնենք՝ դուրս գալու զոհի բարդույթից ու մեր ազգային աղետին նայելու նաև այդ՝ խիստ realpolitik–ի տեսակետից։ Հետևաբար, սրբադասելով ցեղասպանության զոհերին ու շարունակելով մեր ջանքն ընդդեմ ժխտողականության, հանուն ճանաչման, դատապարտման ու հետևանքների վերացման, պետք է զուգահեռ ապամիֆականացնենք մեր իսկ պատմությունը` այն «սակրալ» տեքստից դարձնելով աշխատանքային չափազանց օգտակար մի փաստաթուղթ, որից պետք է սովորել ու վերաիմաստավորել այն։ Ի վերջո գտնել, սերտել և սերունդներին փոխանցել «այլևս երբեք»-ի բանաձևը։

Ասվածը միայն Հայոց ցեղասպանությանը չէ, որ վերաբերում է։ Պատմության շատ դրվագների մասին մեր իմացությունը դեսակրալիզացնելու անհրաժեշտություն ունի։ 20-րդ դարի ու նաև դրան նախորդած ժամանակների պատմության մեր իմացությունն այդ կարիքն ունի, իսկ մեր` դեռ երեկվա պատմության առումով, գործընթացը կարծես թե սկսվել է։ Եվ դրա համար բոլորս պետք է շնորհակալ լինենք այս իշխանությանը։ Հայաստանի վերջին տասնամյակների պատմությունը քաղաքական պայքարին զուգահեռ ձևավորել էր միֆեր, որոնց, թվում է` ոչ ոք չէր էլ ցանկանում մոտ գալ, ստուգման ենթարկել դրանք։ Երկար ժամանակ հասարակությունը, նրա առանձին շերտերը սնվում էին դրանցով՝ ձևավորելով սեփական վերաբերմունքն ըստ սեփական սոցիալական դիրքի, ընկալումների և սպասումների։ Իսկ այդ բոլոր միֆերը հիմա հօդս են ցնդում։ 20 տարուց ավելի Հայաստանն ապրում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկության «դավադրությունների տեսությամբ»։ Լինելով նորանկախ Հայաստանի ամենամեծ ողբերգություններից մեկը՝ այն նաև մեզանում ամենաշատը շահարկվածներից է։ Այսօր դրա մասնակիցների մեծ մասը կան, կան բոլոր վկայությունները՝ քրեական գործը, կրկին խոսելու պատրաստակամ ոճրագործները և «ամեն ինչ բացահայտելու կամքն» իր հերթական փիառ այցեքարտը դարձրած իշխանություն։ Ու հենց Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, որն ամենաշատն էր հավատում և ցանկանում տեսնել «դարի դավադրությունը», ոչինչ տեղի չունեցավ։ Պարզվեց` այն, ինչ երկու տասնամյակ ակնարկում էին, սպառնում կամ զգուշացնում, որևէ աղերս չունի իրականության հետ։ Միգուցե պատճառն այն է, որ իրականում անհայտ գրեթե ոչինչ չի՞ մնացել։ Ուղիղ 12 տարի մեր ժողովրդին «կերակրել» են մարտի 1-ի «իշխանության դավադրության» միֆով՝ այդ ընթացքում ու մինչև օրս չխորշելով զոհերին քաղաքական պայքարի վահան դարձնել։ Եվ նորից. առանց բարդույթի, անգամ 10 զոհերի հիշատակից չամաչելով, մարտի 1-ը շարունակում է մնալ ներքաղաքական պայքարի կռվան։ Բոլորին ներշնչել էին, թե հենց Նիկոլ Փաշինյանը գա իշխանության, վերջապես, կբացահայտի «խնամքով թաքցվածը», առավել ևս, որ ուղիղ 2 տարի առաջ հենց նա՛ հայտարարեց. «մարտի 1-ը ամբողջությամբ բացահայտված է»։ Ի՞նչ ունենք այժմ. ոչինչ, բացի մեկ հանգամանքից. ինչպես 2008-ի մարտին, այնպես էլ 2018-ի մարտին, Նիկոլ Փաշինյանն ամեն գնով փորձում էր գալ իշխանության։ 2018-ին հաջողվեց, և մարտի 1-ը քաղաքական միֆից դարձրեց քաղաքական գործիք։ Արդեն 4 տարի հանրային մեղադրանքների հիմքում ապրիլյան պատերազմն է. այն հաղթանա՞կ է, թե՞ պարտություն, դավադրությո՞ւն, թե՞ դավաճանություն, տանկերում վառելի՞ք էր, թե՞ ջուր, փամփուշտները բավարա՞ր էին, թե՞ ոչ, կռվի հրահանգավորումը Ռուսաստանի՞ց էր, թե՞ դա ապուշ բարբաջանք է։ Սրանք նույնիսկ հարցեր էլ չէին, այլ «աքսիոմներ»։ Ձևավորվեց նույնիսկ խորհրդարանական հանձնաժողով, որը վերածվեց անիմաստ թատրոնի և մեծ հավանականությամբ գալու է վավերացնելու հերթական միֆի սնանկությունը։ Ապամիֆականացվեց նաև նախկին ընդդիմության՝ առկա խնդիրները լուծելու կարողություն ունենալու մասին միֆը։ Մինչև այդ ու արդեն 30 տարի բոլորը հավատում էին, որ ընդդիմադիրները տաղանդավոր, անկաշառ, նվիրյալ մարդիկ են, ուղղակի հնարավորություն չունեին առաջնորդելու և ապացուցելու. պետք է հեղափոխություն անել, նրանց բերել իշխանության, և ամեն ինչ կընկնի իր տեղը։ Հիմա նրանք իշխանության են, և առկա խնդիրները լուծելու կարողություն ունենալու՝ նրանց մասին հյուսված տարիների միֆը հօդս է ցնդել։

Նրանց աշխատանքը և արդյունքները բոլորի աչքի առաջ են՝ խափանվող տնտեսություն, ձախողված միջազգային հարաբերություններ, գրպանային արդարադատություն, խեղված արժեքներ։ Ակնհայտ դարձավ ամենացավալին. պարզվեց, որ այս բոլոր միֆերը հասարակության հետևողականորեն հրամցվող՝ իշխանության և փողի համար պայքարի շատ սովորական գործիքներ էին։ Այդ միֆերը կապ չունեն ո՛չ իրականության, ո´չ հայրենասիրության, ո՛չ էլ ժողովրդի և պետության բարեկեցության հետ։ Ու այսօր, ստի թագավորությունը, որի ճարտարապետն ու հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, աստիճանաբար փլուզվում է։ Ու ինչպես միշտ է պատահում՝ փլուզվում է հենց կառուցողի գլխին։ Ճշմարտությունների բացահայտման այս ժամանակաշրջանը գուցե ցավոտ է, բայց նաև՝ օգտակար։ Օգտակար առաջին հերթին մեր ժողովրդի վաղվա համար։ Որովհետև պատմություն ունենալու համար պետք է ազատվել միֆերից։ Ապամիֆականացումը ստեղծում է պատմության ճիշտ շարադրանք, որի վրա պետք է հիմնել ապագան։ Եթե չլինի ապամիֆականացումը, այդպես էլ չենք հասկանալու, թե ո՞վ ենք մենք ու ինչի՞ ենք ընդունակ։ Եվ ի՞նչ պետք է անենք անընդունակ ու անկարող իշխանության հետ։ Նույն կերպ, մի օր թերևս գանք նաև ցավոտ եզրակացության, որ մեր բոլոր ողբերգությունների մեջ մեր մեղքի բաժինն ունենք։ Որովհետև չի կարող հաղթանակը լինել մերը, իսկ պարտությունը՝ հանգամանքների բերումով։ Ու մի օր հավանաբար հասկանանք, թե այդ ի՞նչ պիտի անեինք ինքներս՝ խուսափելու նախորդ դարասկզբի ազգային աղետից, որ չարեցինք կամ չկարողացանք անել այնպես, ինչպես պետք էր։ Որովհետև այն, ինչ ցանկանում էին և արեցին ուրիշները, հայտնի է մեզ էլ, աշխարհին էլ։ Հ.Գ. Միֆերը շատ ավելին են, քան թվարկված է։ Ուղղակի հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը և ապրիլյան պատերազմը այն տեսանելի եռանկյունին է, որի մեջ հարմար տեղավորվել են բոլոր մնացածները։ Ընթացիկ ապամիֆականացումների շարքը բացում է իրատեսության ու հեռատեսության հաղթանակի պատուհանը։ Իսկ դա հաջողության հասնելու առաջին քայլն է։ Հայաստանում «ճշմարտության պահն» է»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:23
2023 թ․-ի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարատուներին տեղեկացնում է, որ հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 53 հոդվածի  6-րդ մասը և հաշվի...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիայի ԱԳՆ-ն հաքերներով է համալրում ՏՏ աշխատակիցների իր թիմը
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ՏՏ անձնակազմ հավաքագրելու մասին: Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ անձնակազմի համար նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
17:58
Տեղի ունեցածը բեսպրեդել է. Թագուհի Թովմասյանը մանրամասներ է պատմում Սամվել Վարդանյանի խոշտանգումից
«Քիչ առաջ ԱԺ մի խումբ պատգամավորների հետ տեսակցեցի ոստիկանական բանդայի թողտվությամբ (կամ հենց նրանց կողմից) ծեծի ենթարկված քաղաքացի Սամվել...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը»
monumentwatch.org կայքը գրում է, որ ադրբեջանական կողմը քանդել է երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և դրանից վեր գտնվող պատկերաքանդակը։
Աղբյուր` Panorama.am
17:45
Մենք Հայաստանը դիտարկում է որպես հարթակ, որի միջոցով կարող ենք ելք ունենալ ԵԱՏՄ շուկա. Իրանի դեսպան
«Իրանի և Հայաստանի միջև առևտուրը, տնտեսությունը մեկը մյուսին լրացնում է։ Առևտուրը զարգացնելու համար Հայաստանի հետ մի քանի ծրագիր...
Աղբյուր` Panorama.am
17:38
80 հազար տոննա կարտոֆիլի ավելցուկ ունենք, գյուղացին կիլոգրամը 25 դրամով վաճառում է որպես անասնակեր. Բերբերյան
Չնայած հրապարակվել էր վիճակագրական տվյալներ, ըստ որոնց՝ նախորդ տարի Հայաստանում ավելի քիչ կարտոֆիլ է արտադրվել՝ այսօր հանրապետության տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:30
Կտրականապես դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը.Հայաստանում Իրանի դեսպան
«Մեր կարմիր գծերը չեն փոխվել»,- ասուլիսում ասաց  Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով հարցին, ո՞րոնք են Իրանի...
Աղբյուր` Panorama.am
17:24
ՃՏՊ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 16-ին, ժամը 14։30-ին ահազանգ է ստացվել, որ Հայկավան-Բամբակաշատ...
Աղբյուր` Panorama.am
17:09
Ղարաբաղյան 2–րդ պատերազմում հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով. ՀՀ–ում Իրանի դեսպան
«Ի տարբերություն մանկասպան սիոնիստական ռեժիմին, մենք ոչ մի քաղաքացիական կենտրոններ չենք թիրախավորել: Մեր գրոհները շատ խելամիտ ու դիպուկ...
Աղբյուր` Panorama.am
17:06
Առաջիկա օրերին սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում
Երևանում ապրիլի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:46
Թասմագամբետով. ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության հարցում հստակությունը ձեռնտու կլինի բոլորին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը NEWS.ru-ին տված հարցազրույցում հաստատել է, որ Երևանն իսկապես կրճատել է իր գործունեության շրջանակը...
Աղբյուր` Panorama.am
16:42
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրատապ գրություն է ուղարկել ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին և պատրաստում է գրություններ իր միջազգային...
Աղբյուր` Panorama.am
16:37
Քննարկվել են հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 6 էսքիզային նախագծեր
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հինգերորդ նիստը: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, նիստում քննարկվել...
Աղբյուր` Panorama.am
16:36
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Կոպենհագենի ֆոնդային բորսայի շենքի հայտնի աշտարակը, որը քաղաքի ամենահիններից մեկն է, փլուզվել է մասշտաբային հրդեհի հետևանքով։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
16:33
Գարեգին Երկրորդն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունն հայտնել առկա լարվածության և սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի ապահովության առնչությամբ
Աղբյուր` Panorama.am
16:20
Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը
Այսօր առավոտյան Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման ճանապարհին վթարվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքն ու 13 բնակավայրերը սնող...
Աղբյուր` Panorama.am
16:14
Երվանդ Վարոսյան. Հայաստանը թևակոխում է հանցավոր, բանդիտական ռեժիմի շրջան
Հիմա մտնում ենք վայրագ բռնաճնշումների շրջան։
Աղբյուր` Panorama.am
16:13
Պատմաբան. Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները հնարավոր չէ վերականգնել ու դա շատ լավ հիմք կտա թուրքական պատմակեղծարարներին
«Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են տասնյակ երկրներ, հիմա մենք ինքներս ենք փորձո՞ւմ դա կասկածի տակ դնել»
Աղբյուր` Panorama.am
16:01
Կիրիլ Ռիխտեր. Հայկական երաժշտական ժառանգությունն ոգեշնչման հսկայական աղբյուր է
Դաշնակահար և կոմպոզիտոր Կիրիլ Ռիխտերն իր Richter Տրիո անսամբլի հետ ապրիլի 21-ին հանդես կգա միակ համերգով Երևանում: Այն կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում։
Աղբյուր` Panorama.am
15:47
Բեգոյանը կորոշի կարգապահական տույժ կիրառել այն աշխատակցի նկատմամբ, որը «լայքել է» իրեն վիրավորող գրառումը
«Ես նկատողություն չեմ տվել աշխատակցին, կեղծիք է տարածվում նորից երևի»,- քաղաքապետարանի ճեպազրույցի սրահում հայտնեց Երևանի...
Աղբյուր` Panorama.am
15:33
Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին . «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իրավապահները Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել ԱՆ երեխաների առողջության պահպանման...
Աղբյուր` Panorama.am
15:28
Ալիևի անվանած «հայրենական պատերազմի» հետևանքով ամբողջովին էթնիկ զտման ենթարկվեց ԼՂ-ն. Պիեր դ՛Արժան
«Ադրբեջանն իր առաջ քաշած երկրորդ նախնական առարկությամբ փորձում է քննարկումից դուրս թողնել Հայաստանի որոշ պնդումներ Կոնվենացիայի...
Աղբյուր` Panorama.am
15:16
Աբսուրդ է, որ չի ապահովագրվում խաղողը, երբ բնակչության մեծ մասը դրանով է ապրում. Արտակ Սարգսյան
Կառավարության վերջին նիստում որոշում ընդունվեց, որով ապահովագրվեց դեղձը, սալորը, խնձորը, բալը, կեռասը, ձմերուկը, սեխը և կարտոֆիլը՝ կարկուտի...
Աղբյուր` Panorama.am
14:53
Փաստաբանի ահազանգը. Սամվել Վարդանյանը մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի
«Երեկ` քպ-ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին,...
Աղբյուր` Panorama.am
14:38
Ռ. Իշխանյան. Սամսոնյանն ու Սաղաթելյանը խղճի բանտարկյալներ են, անհապաղ պետք է ազատ արձակվեն
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն օրեր առաջ հրապարակեց  զեկույց  «Իմնեմնիմի» փոդքաստի վարողներ Նարեկ Սամսոնյանի և...
Աղբյուր` Panorama.am
14:29
Այո, պարո՛ն Բեգոյան, կներկայացնեք, թե ինչ կա այնտեղ քանդման, պետք է ավարտել. Ավինյանը՝ Նոր Նորքի այգու ինքնակամ շինությունների մասին
«Միգուցե շատ աղմկահարույց էին այդ քանդումները, բայց հանրային տարածքում, հանրային այգու մեջ որևէ մեկի ամառանոցը, առանց որևէ իրավական հիմքի,...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ադրբեջանցի երեխաներին դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել և սպանել հայերին. Եղիշե Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում
«Ադրբեջանի կառավարությունը տասնամյակներ շարունակ ռասիստական ատելություն է մշակել էթնիկ հայերի նկատմամբ: Ադրբեջանցի երեխաներին դպրոցական...
Աղբյուր` Panorama.am
13:46
ՌԴ-ից նույնիսկ տախտակի գործ անողները սկսեցին կարտոֆիլ ներկրել Հայաստան. Աշոտ Հարությունյան
«Գյուղատնտեսությունն անուշադրության մատնված չէ՝ հակառակը՝ այն հետևողականորեն քանդում են, վնաս են տալիս տնտեսության այն կարևոր ճյուղը, որը...
Աղբյուր` Panorama.am
13:22
ՔԿ-ն խուզարկություն է իրականացնում «Ուիգմոր»-ում. News.am
Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» բժշկական կենտրոնը: Այս մասին գրում է News.am-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները։ Ավելի...
Աղբյուր` Panorama.am
13:18
Երիտասարդն անցել է բոլոր սահմանները, դա էմոցիոնալ պոռթկում չէ. ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը՝ միջադեպի մասին
«Երիտասարդն  անցել է բոլոր սահմանները ու օրենքի առջև պիտի պատասխան տա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց ԲԴԽ նախագահի պսևդո գաղափարից
15:13 16/04/2024

Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց ԲԴԽ նախագահի պսևդո գաղափարից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}