Friday, 19 04 2024
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ

«Ինչո՞ւ հանկարծ Ալիևը սկսեց պաշտպանել Քոչարյանին, Սերժ Ազատիչին. միգուցե եղել են ինչ-որ պայմանավորվածություններ…»

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Սիրիայի ամենախնդրահարույց շրջաններից մեկում՝ հյուսիսարևելյան Իդլիբ նահանգում, Սիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումների և թուրքական զինուժի միջև տեղի ունեցած բախումները կտրուկ սրել են ոչ միայն Թուրքիայի և Սիրիայի կառավարության, այլև Թուրքիայի և Ռուսաստանի՝ սիրիական ճգնաժամի կարգավորման շուրջ հաջողությամբ համագործակցող և գնալով իրենց երկկողմ կապերը խորացնող երկու այս երկրների հարաբերությունները։

Ռուս-թուրքական փոխհարաբերությունների այս վայրիվերումները մեր տարածաշրջանի ու մասնավորապես հայկական շահերի տեսանկյունից միշտ էլ հետաքրքիր են՝ հաշվի առնելով թե՛ Մոսկվայի ազդեցությունն ու շահերը Հարավային Կովկասում և թե՛ Անկարայի հետաքրքրությունները, որոնց մասին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հիշեցրեց բոլորովին վերջերս՝ ասելով, թե Թուրքիան այս տարի կարևորելու է Լեռնային Ղարաբաղի հարցը՝ «եթե Ռուսաստանն օգտագործի իր ուժն ու ազդեցությունը, մենք կլուծենք այս հարցը»։

Փորձագետներից ոմանք այդքան էլ լուրջ չեն վերաբերվում Թուրքիայի այս հավակնություններին Արցախի առնչությամբ։ Բայց կան նաև մասնագետներ, ովքեր կարծում են, որ նմանատիպ հայտարարությունների հիմքում լուրջ ծրագրեր կան։ Օրինակ՝ թուրքագետ Հայկ Գաբրիելյանը տպավորություն ունի, որ Էրդողանը փորձում է Արցախյան հարցի կապակցությամբ էլ կիրառել իր սիրիական մարտավարությունը՝ ճանաչելով Ռուսաստանի «առաջնային ազդեցությունը» Ղարաբաղյան կարգավորման գործընթացում և առաջին համարը զիջելով Պուտինին։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ, թուրքագետը։

– Պարոն Տարասով, ի՞նչ է հիմա կատարվում Սիրիայում և մասնավորապես Իդլիբում: Ռուսաստանի և Թուրքիայի միջև կարծես թե կրկին տարաձայնություններ են առաջացել սիրիական հակամարտության կարգավորման շուրջ, թեև ընդհանուր առմամբ ռուս-թուրքական հարաբերությունները վերջին շրջանում շատ ակտիվ են զարգանում:

– Գիտեք, ես կարծում եմ, որ չի կարելի Ռուսաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական, պաշտպանական, էներգետիկայի և այլ ոլորտներում խառնել Իդլիբի հարցի հետ: Իդլիբում ստեղծված իրավիճակը լրիվ այլ պատմություն է: Պատմությունը հետևյալն է: Աստանայի պայմանավորվածությունների համաձայն՝ Սիրիայում ստեղծվեցին ապաէսկալացման 4 գոտիներ: Դրանցից մեկը Իդլիբն է՝ թուրքական գոտին, որն ամենաբարդն է, քանի որ այս տարածքում են հավաքվել «Իսլամական պետության» բոլոր զինյալները: Մյուս 3 գոտիները, որտեղ պարեկություն էին անում Ռուսաստանն ու Իրանը, արդեն գտնվում են սիրիական կառավարության վերահսկողության ներքո: Մնացել է միայն Իդլիբը: Թուրքական կողմը՝ Էրդողանի գլխավորությամբ, պարտավորություն ստանձնեց տարանջատելու ծայրահեղական զինյալ խմբավորումներին ոչ ծայրահեղականներից, բայց դա Էրդողանին չհաջողվեց: Նա մեկ, երկու, երեք անգամ խնդրել է ռուսական կողմին տարկետում տալ: Վերջին անգամ նա հանդիպել ու խոսել է Պուտինի հետ այդ հարցի շուրջ Ստամբուլում, երբ գործարկվեց «Թուրքական հոսքը»: Ռուսական կողմը մի քանի անգամ ընդառաջել է Էրդողանին, քանի որ Իդլիբը Ռուսաստանի համար ռազմավարական գոտի չէ: Իսկ Թուրքիայի համար այն սահմանակից շրջան է, որտեղից փախստականներ են գալիս Թուրքիայի տարածք: Թուրքիայի տարածքում արդեն իսկ ավելի քան 3 մլն փախստական կա: Այսինքն՝ թուրքերի վիճակն էլ կարելի է հասկանալ:

Բայց նրանք իրենց առջև դրված առաջադրանքը չկարողացան կատարել: Այդ ընթացքում Սիրիայի կառավարությունը, բնականաբար, քայլեր է ձեռնարկում, որպեսզի վերականգնի վերահսկողությունն իր տարածքում: Այսպիսով, բոլոր պայմանավորվածությունները խախտվեցին: Եվ հենց այդ ժամանակ այստեղ տեղի ունեցավ այդ միջադեպը, որպիսիք դեռ շատ են լինելու: Խախտվեցին համաձայնությունները, սկզբում սիրիացիները թուրքերին գնդակոծեցին, հետո թուրքերը՝ սիրիացիներին: Մի խոսքով, երկար տարիների ընթացքում առաջին անգամ Թուրքիայի զինված ուժերը ռազմական շփման մեջ մտան սիրիական բանակի հետ: Եվ այս իրավիճակում Էրդողանն, իհարկե, համոզված լինելով, որ Ռուսաստանը 100 տոկոսով կառավարում է Դամասկոսի իշխանություններին, հանդես եկավ կտրուկ հայտարարությամբ՝ ասելով, թե «դուք չեք հարգում Աստանայի պայմանավորվածությունները, Աստանան մահացել է»: Բայց Աստանան» իրականում «մահացել էր» դրանից առաջ, երբ Ռուսաստանը տարկետում տվեց թուրքական կողմին, բայց թուրքերը չկարողացան լուծել հարցը: Սա առաջին հանգամանքն է:

Երկրորդը՝ այստեղ կա մի ինտրիգ: Սկզբում Էրդողանը մռթմռթում էր Պուտինի վրա, գոռում էր, սպառնում, թե կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Բայց երբ հետո մեկնեց Կիև, թուրքական հետախուզությունն իրեն ավելի ստույգ տվյալներ հաղորդեց, և նա սկսեց ավելի զուսպ ելույթներով հանդես գալ, հետո հայտարարեց, թե չի բացառում, որ սխալ է թույլ տրվել, և սադրանքներ են տեղի ունեցել: Հետո հայտարարեց, թե կան ուժեր, որոնք ուզում են Թուրքիայի ուշադրությունը շեղել Լիբիայի հարցից: Իսկ ո՞վ է ուզում Թուրքիայի ուշադրությունը շեղել Լիբիայից: Նա մեղադրեց սիրիացի գեներալների մի մասին: Հիշենք, որ Սիրիան ժամանակին եղել է Ֆրանսիայի գաղութը: Էրդողանը հայտարարեց, թե կան ֆրանկոֆոններ, ովքեր համակրում են Ֆրանսիային, և այն պահին, երբ Մակրոնը հայտարարեց, թե ուղարկում է իր նավերը Արևելյան Միջերկրական,- իսկ այդ նավերը սկսեցին կալանել թուրքական այն նավերը, որոնք տեղափոխում են զինյալներին Սիրիայից Լիբիա, – սկսվեցին վերոնշյալ իրադարձությունները Սիրիայում: Էրդողանը հավատացել է այս վարկածին և հիմա խորհրդակցությունների հերթական փուլը պիտի անցկացնի Մոսկվայի հետ: Չավուշօղլուն Բաքվում հայտարարել է, թե նախապատրաստվում է Էրդողանի և Պուտինի հանդիպումը, և ըստ ամենայնի այս հանդիպումը կկայանա: Կարծում եմ՝ Մոսկվան հերթական տարկետումը կտա Էրդողանին: Սա ամենևին էլ ճգնաժամ չէ:

– Իսկապես, Իդլիբի հարցը Սիրիայի ճգնաժամի ամենաբարդ հարցերից է և որոշ առումով խիստ առանձնահատուկ է: Բայց մյուս կողմից՝ մենք գիտենք, որ վերջին տարիներին Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումն ու միջազգային համագործակցության խորացումը, ռուս-թուրքական դաշինքի ձևավորումը տեղի է ունեցել հենց սիրիական հողի վրա, թեև ժամանակ առ ժամանակ այս հարցում էլ ռուսական ու թուրքական շահերը բախվել են: Այսօր Իդլիբի շուրջ առաջացած տարաձայնությունները, Ձեր կարծիքով, կազդե՞ն Մոսկվա-Անկարա հարաբերությունների վրա:

– Կտեսնեք, որ այդ խնդիրները կլուծվեն: Դուք դա կտեսնեք ու կհամոզվեք մի քանի օր հետո կամ մեկ-երկու շաբաթից: Ներկա փուլում Մոսկվան խուսափելու է Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումից: Ես դա երաշխավորում եմ 100 տոկոսով:

– Այսինքն՝ Ռուսաստանն ու Թուրքիան կպահպանե՞ն հարաբերությունների այն մակարդակը, որ ունեին մինչ օրս:

– Այո՛, աշխատանքային ռիթմը պահպանվում է: Իսկ իրավիճակը Իդլիբում շատ բարդ է և չի ենթարկվում որևէ լուծման, քանի որ չկան ընդհանուր մոտեցումներ: Թուրքիային հասկանալ կարելի է: Իդլիբը մեզնից հեռու է, այն չունի ռազմավարական նշանակություն ո՛չ Ռուսաստանի, ոչ էլ Իրանի համար: Այն նշանակություն ունի երկու պետության՝ Սիրիայի և Թուրքիայի համար:

– Հիմա անցնենք Հայաստանի հարցերին: Այս համատեքստում ինչպե՞ս եք մեկնաբանում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Չավուշօղլուի այն խոսքերը, թե «եթե Ռուսաստանն օգտագործի իր ուժն ու ազդեցությունը, մենք կլուծենք (Ղարաբաղի) հարցը»:

– Դուք սխալ հայտարարության եք ուշադրություն դարձրել: Դա հերթապահ հայտարարություն է, դատարկ բան: Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, թե ինչի՞ մասին է Ալիևը խոսել Չավուշօղլուի հետ: Ալիևը Չավուշօղլուի հետ հանդիպմանն ասել է, թե ինչո՞ւ Եվրոպայում ուշադրություն չեն դարձնում այն բանին, որ Հայաստանում նախագահների են բանտ նստեցնում: Ալիևը սկսել է պաշտպանել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Ազատիչ Սարգսյանին: Ինչո՞ւ:

– Դե, երեքն էլ իրենց կառավարման մեթոդներով իրար շատ նման են, նույնիսկ հոգեհարազատ: Հավանաբար դրա համար էլ պաշտպանում են իրար:

– Եթե նախկինում ադրբեջանցիներն ասում էին, թե Եվրոպայում իրենք պարտվել են հայկական լոբբինգին, ապա ստացվում է, որ Ալիևը եվրոպական քաղաքականության մեջ պարտվել է Հայաստանին: Այսօր էլ նրանք ասում են, թե մեղավորը «Գազպրոմն» է, Շրյոդերը և այլք: Իսկ հիմա Ալիևը դիմում է Եվրոպային, որպեսզի եվրոպացիները խանգարեն Փաշինյանին նախագահների հարցի լուծման մեջ: Ինչո՞ւ հանկարծ Ալիևը սկսեց պաշտպանել Քոչարյանին, Սարգսյանին: Սա նշանակում է, որ Ադրբեջանի մարտավարության մեջ փոփոխություններ են տեղի ունեցել:

Իսկ ինչ վերաբերում է Թուրքիային, թե «մենք պատրաստ ենք լուծել» և այլն, ապա նրանք արդեն 150-րդ անգամ են նման հայտարարություն անում: Ավելի լավ է՝ նրանք իրենց Թուրքիան պաշտպանեն: Ի՞նչ Ղարաբաղ: Ինչի՞ մասին է խոսքը:

– Կարծում եք, թե դիկտատոր Ալիևի խոսքերն ինչ-որ մեկը լո՞ւրջ կընդունի:

– Այո, մենք շատ լուրջ ուշադրություն ենք դրան դարձնում: Մեզ մոտ վարկած է ծնվել այն մասին, որ Քոչարյանին պաշտպանելու պատճառն այն է, որ Ալիևը հիասթափված է Փաշինյանից և սկսում է խաղալ նրա դեմ: Եվ երկրորդը՝ հնարավոր է կան ինչ-որ օբյեկտիվ հիմքեր պաշտպանելու Սերժ Սարգսյանին: Միգուցե եղել են ինչ-որ պայմանավորվածություններ, որոնք չաշխատեցին, ինչ-որ հույսեր, որոնք չարդարացան:

– Իսկ չե՞ք կարծում, որ դիկտատորը, որն իր իշխանությունը ժառանգաբար է ստացել ու երկրի բանտերը լցրել է քաղբանտարկյալներով, աշխարհի ամենավերջին մարդն է, որն իրավունք ունի դատողություններ անելու Հայաստանի ներքին իրավիճակի ու ժողովրդավարության մասին:

– Այո, իհարկե: Համաձայն եմ: Ես բարոյական գնահատականներ չեմ տալիս: Ես չեմ ասում, թե Ալիևը ճիշտ է: Ես խոսում եմ դիրքորոշման փոփոխության փաստի մասին: Ես չեմ արդարացնում Ալիևին: Ես ուղղակի ասում եմ, որ նա փոխել է իր դիրքորոշումը, և հարց եմ բարձրացնում՝ ինչո՞ւ:

– Շատ լավ: Բայց Ալիևն այնքան էլ լուրջ չէ: Եկեք վերադառնանք նախորդ հարցին: Դուք էլ շատ լավ գիտեք, որ հայ հասարակության մտայնության մեջ պատմականորեն արմատացած են այն մտավախությունները, որ Թուրքիան և Ռուսաստանը տարածաշրջանային դաշինք կազմելու դեպքում կրկին կարող են գործարք կնքել Հայաստանի շահերի դեմ: Հիմա թուրքական կողմն ըստ էության ասում է՝ «Վլադիմիր Վլադիմիրովիչ, արե՛ք ձեր քայլը, օգտագործեք ձեր ուժն ու ազդեցությունը Ղարաբաղի հարցում» և այլն: Ի՞նչ եք կարծում՝ Պուտինը ընդառաջ կգնա՞ թուրքական կողմի նմանատիպ առաջարկներին, և առհասարակ ղարաբաղյան բանակցային գործընթացի մյուս մասնակիցները թույլ կտա՞ն Թուրքիային միջամտել Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

– Մենք շատ ուշադիր հետևում ենք Լեռնային Ղարաբաղի իրավիճակին, մենք շատ ուշադիր լսում ենք, թե ինչ է ասում այս հարցի կապակցությամբ Փաշինյանը: Մասնավորապես, շատ ուշադիր լսել ենք նրա մեկնաբանությունները Կապանում (հունվարի 25-ին) տեղի ունեցած ասուլիսին, որի ընթացքում նա խոսեց Մադրիդյան սկզբունքների մասին՝ ասելով, թե դրանք Սերժ Սարգսյանի քաղաքական ժառանգությունն են: Բայց եթե Փաշինյանը համաձայն չէ Մադրիդյան սկզբունքների հետ՝ թող այդպես էլ ասի: Հարց՝ իսկ ինչո՞ւ ես այդ դեպքում հենց այդ հիմքի վրա շարունակում բանակցությունները Ադրբեջանի հետ: Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները՝ Մնացականյանն ու Մամեդյարովը, հանդիպել են Ժնևում և խոսել շուրջ 11 ժամ: Ինչի՞ մասին են նրանք խոսել 11 ժամ: Եթե նա չի ընդունում այդ նախագիծը, թող ասի՝ «մենք չենք ճանաչում Մադրիդյան սկզբունքները, մենք հիմա Ադրբեջանի հետ մշակում ենք նոր օրակարգ», և այլն և այսպես շարունակ: Չէ՞ որ դու հեղափոխական ես, դեմոկրատ: Սա մեզ անհանգստացնում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում