«ԵԱՏՄ-ից դուրս գալու քաղաքական որոշումը Հայաստանը պետք է օր առաջ կայացնի». Ստյոպա Սաֆարյան

«Այս քննարկումը մենք պետք է ունենայիք 2014 թվականի վերջին, երբ ՀՀ-ի անունից որոշում կայացվեց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը: Ուղղակի, հենց այնպես, իշխող կուսակցության որոշմամբ՝ ՀՀ ինքնիշխանությունը սահմանափակվեց: Եթե 2 տարի առաջ իշխող կուսակցության համար շատ ավելի հեշտ կլիներ գեղեցիկ խոստումներ տալ ինտեգրացիայից սպասվող տարբեր օգուտների մասին, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական բլոկներով, ապա այսօր այդպիսի հնարավորություն իշխանությունն այլևս չունի: Եվ փաստերը, անկախ մեր ցանկությունից, բավական անողոք են»,- այսօր ԱԺ-ում ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը դադարեցնելու մասին խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Միջազային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը` շեշտելով, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու քաղաքական որոշումը Հայաստանը պետք է օր առաջ կայացնի:

Ըստ նրա` ինտեգրացիան բազմակողմ գործընթաց է, երբեք երկկողմ հարաբերությունների դեպքում չեն ասում՝ խորացնել հայ-ռուսական ինտեգրացիոն գործընթացները, իսկ 2 տարվա ընթացքում այս միությունը և դրանում Հայաստանի անմխիթար գոյությունը հաստատապես բազմակողմ ինտեգրացիայի մասին չեն խոսում: Ս.Սաֆարյանը նշեց, որ, եթե անգամ այսօր պետական վիճակագրությունն ունի որևէ հպարտանալու հիմք, ապա թվերը բացառապես վերաբերում են երկկողմ հարաբերություններին, բայց ոչ՝ բազմակողմ: Նա հարցադրում արեց` ի՞նչ էր խոստացվում, և ի՞նչ ունենք այսօր:

«Թերևս, միգուցե այսօրվա միակ առարկությունն այն լինի, թե՝ բա գիտե՞ք, ՌԴ դեմ պատժամիջոցներ են սահմանվել, հանգամանքներն այդքան էլ լավ չդասավորվեցին, բայց կարևոր է հասկանալ՝ մենք ապագայում ունենալու ենք այն հույսերը, ինչ մեզ խոստացել են»,- ասաց վերլուծաբանը:

Ըստ նրա` ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամությունը փաստարկվել է բացառապես ՀՀ անվտանգության նկատառումներով. «Իհարկե, ՀՀ իշխանությունները մինչև վերջ չեն պարզաբանել, թե անվտանգության հատկապես ո՞ր բաղադրիչն ի նկատի ունեին»: Ս.Սաֆարյանի կարծիքով` Հայաստանի անվտանգությունը չի բարձրացել, ներդրումներ գրեթե չեն եղել:

Կարդացեք նաև

«Եթե Հայաստանի նախագահը Բրյուսելում հայտարարում է, թե Ռուսատսանն իրեն չի կշտամբել ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելու համար, ամենևին էլ ինքնիշխան «և-և» չէ, թույլատրված «և-և» է, իսկ թույլատրվածից հետո «ինքնիշխանություն» բառը չի կարելի դնել: Բելառուսը շարունակում է վաճառել հրթիռներ Ադրբեջանին, Ռուսաստանը շարունակում է արդարացնել Ադրբեջանին հարձակողական սպառազինությունների տրամադրումը: Ապրիլյան պատերազմը, թերևս, լավագույն փաստարկն էր, թե արդյո՞ք Ռուսաստանը կառուցողական դեր ստանձնեց:

Եթե մենք ունենք այս պատկերը, ապա առաջիկա տարիներին կարո՞ղ ենք ունենալ որևէ լուրջ ակնկալիք ԵԱՏՄ-ից: Պատասխանն է` միանշանակ ոչ: Եվ, առավել ևս, եթե ՀՀ իշխանություններն ունակ են, որ 2040 թվականին ՀՀ-ում ապրելու է 4 մլն մարդ, ապա խնդրում եմ հրապարակել նաև, թե 2018 թվականին կամ հնգամյա կտրվածքով որքան է լինելու Հայաստանի աճը՝ պայմանավորված ԵԱՏՄ-ով»,- ասաց Ս.Սաֆարյանը:

Տեսանյութեր

Լրահոս