×


TotoGaming-ին հովանավորչական ճանապարհը տարավ դեպի Գյումրի

TotoGaming-ը հովանավորչական ծրագրով Գյումրիում էր, որտեղ օգոստոսի 8-ից մինչեւ օգոստոսի 16-ը ընթանում է «Gyumri Open 2022» շախմատի միջազգային մրցաշարը։ Մրցաշարին մասնակցում են շախմատի վարպետներ, գրոսմայստերներ, ովքեր ժամանելու են 10 երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Իսպանիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, անգամ Ինդոնեզիայից եւ այլ վայրերից։

TotoGaming-ի հովանու ներքո օգոստոսի 10-ին «Օլիմպիկ» հյուրանոցում անցկացվեց բլից՝ արագ շախմատի մրցաշար։ Մրցանակային ֆոնդը 500,000 դրամ էր, որը բաժանվեց սահմանված 7 մրցանակային եւ 1 անվանական տեղերի միջեւ (Լավագույն կին շախմատիստ)։ Ընկերությունը հավելյալ 200,000 դրամ հովանավորչությամբ հոգաց նաեւ մրցավարների մասնակցության եւ կազմակերպչական այլ հարցերի մասին։



Մրցաշարն անցավ թեժ մրցակցության պայմաններում, դա է փաստում նաեւ այն, որ «Լավագույն կին շախմատիստ» անվանակարգում հաղթեցին 2 մասնակից՝ հավաքելով հավասար միավորներ։ Նրանք եւս մեկ անգամ ապացուցեցին, որ ուժը սեռ չունի եւ արժանի պայքար տվեցին տղամարդկանց հետ մրցակցությունում եւս։


Ոգեշնչվելով նաեւ Հայաստանի շախմատի հավաքականի Օլիմպիադայում ունեցած հաջողություներով, TotoGaming-ը սիրով ընդունեց հովանավորչական առաջարկը՝ փորձելով խթանել այս սպորտաձեւի հանդեպ ունեցած հետաքրքրության հետագա աճը եւ նոր շահագրգրվածություն առաջացնել սպորտաձեւի սիրահարների համար։ Ի վերջո, բլից մրցաշարում փայլուն խաղով հանդես եկավ եւ հաղթող ճանաչվեց Լեւոն Բաբուջյանը։


«Հայաստանում առկա սպորտային ներուժի զարգացումը եւ ապագա չեմպիոնների կերտումը միշտ լինելու է ընկերության գործունեության առանցքում, արվելու է հնարավորը հպարտանալու շատ կադրեր ունենալու համար»,- զրույցում նշեց  TotoGaming ընկերության սպորտ պրոդուկտի զարգացման մարքեթինգի մասնագետ Հակոբ Գրիգորյանը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին