211652_close_icon
views-count7629 դիտում article-date 12:55 01-12-2017

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: [b]Դեկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:[/b] Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գավառ, Սևան, Ճամբարակ քաղաքների և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:[/b]

Նմանատիպ նյութեր