Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի տեխնոլոգիական ապագային վերաբերող քննարկման մասնակիցներին

Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի տեխնոլոգիական ապագային վերաբերող 
քննարկման մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի և Հայ բարեգործական ընդհանուր միության կազմակերպած «Հայաստանի տեխնոլոգիական ապագան. ՀՀ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման հիմնախնդիրները և հնարավորությունները» քննարկման մասնակիցներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերը Հանրապետության նախագահին հայտնել են, որ մտադիր են Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծրագրեր իրականացնել և ցանկություն են հայտնել լսել նրա կարծիքը: Նրանք հույս են հայտնել, որ նախագահ Արմեն Սարգսյանն իր փորձառությամբ կաջակցի Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված արդյունավետ ծրագրերի իրականացմանը:

Հանրապետության նախագահը նախ շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանին երկար տարիների նվիրված աշխատանքի համար, ինչպես նաև շնորհավորել այդ պաշտոնում ընտրված Կարին Մարկիդեսին՝ արդյունավետ աշխատանք մաղթելով նրան:

Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի կրթական և տեխնոլոգիական զարգացումն ու նորարարություններն իր համար առաջնահերթ հարցերից են, ուստի պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել այդ ոլորտներում իրականացվող ծրագրերին ու նախաձեռնություններին:

Զրուցակիցներն անդրադարձել են կրթական համակարգին, հատկապես ընդգծել այդ ոլորտում ծրագրերի ու փոփոխությունների անհրաժեշտությունը: Նախագահ Արմեն Սարգսյանը շեշտել է, որ ցանկացած հասարակության զարգացման հիմքում որակյալ կրթությունն է՝ կարևոր ու առանցքային համարելով, որ այն ունենա պետության ապագային միտված հստակ տեսալական, ռազմավարություն և դրանից բխող ծրագիր:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]