ԱՄՆ Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ առողջ քնի ազդեցությունը նպաստում է վաղաժամ մահվան վտանգը նվազեցնելուն։ Դա կատարվում է շնորհիվ հակաբորբոքային մոլեկուլների զարգացման, որոնց թիվը նվազում է գիշերը անբավարար հանգստի դեպքում։
Աթերոսկլերոզի հակում ունեցող գենետիկորեն մոդիֆիկացված մկների վրա ուսումնասիրության ընթացքում նրանց կեսին թույլ են տվել քնել, իսկ մնացածի քնի ռեժիմը խախտել են: Երկրորդ խմբի մոտ, ի վերջո, առաջացել է զարկերակների զարգացող վնասվածք, և առաջին խմբի առնետների համեմատ մեկ երրորդով աճել է անոթներում խցանների քանակը՝ տեղեկացնում է EurekAlert-ը։
Բացի դրանից, քնի ընդհատումներ ունեցող կրծողները ունեցել են 2 անգամ ավելի քանակությամբ բջիջներ՝ ներգրավված բորբոքային պրոցեսների զարգացման մեջ։ Նրանց օրգանիզմում նաև քիչ քանակությամբ է արտադրվել օրեկսին հորմոնը, որը պատասխանատու է քնի և արթնանալու կարգավորման համար։