Fastex-ը՝ DDF 2023-ի բլոկչեյն գործընկեր

Fastex-ը՝ DDF 2023-ի բլոկչեյն գործընկեր

PanARMENIAN.Net - Վերջերս Երևանում տեղի է ունեցել Doing Digital Forum-ը: Միջոցառումը միտված էր թվային էկոհամակարգում բոլոր մասնակիցների միջև սահուն հաղորդակցություն ապահովելուն, բացահայտելու թվային նոր հորիզոնները և տեխնոլոգիայի ամբողջ ներուժը:

Միջոցառման ընթացքում ելույթների և պանելային քննարկումների միջոցով թվային բիզնեսի և տեխնոլոգիաների վերաբերյալ իրենց պատկերացումներով կիսվել են ոլորտի ավելի քան 20 առաջատար մասնագետներ: Ֆորումի բլոկչեյն գործընկերը Fastex էկոհամակարգն էր:

Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը պանելային քննարկման ժամանակ անդրադարձել է web3 տեխնոլոգիաներին, Fastex էկոհամակարգի կողմից առաջարկվող լուծումներին և NFT ոչ փոխարկելի թոքեններին: Ֆորումի ընթացքում քննարկվել են նաև թվային անվտանգության ոլորտի վերջին նորությունները և դեպի թվայնացում մարտահրավերներն ու լուծումները:

Fastex-ի զարգացման ընթացքին և թվային արժույթի վերաբերյալ նորություններին մշտապես կարելի է հետևել կայքում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---