Friday, 19 04 2024
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ

Համոզված եմ՝ Քոչարյանի գործով Մոսկվան շատ մեծ ճնշում է բանեցրել ՀՀ իշխանությունների վրա

«Ռուսաստանի ծրագիրն է Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով որոշակի ժամանակահատվածում, բնականաբար զոհելով Հայաստանը, դուրս գալ Միջին Ասիայի թուրքալեզու երկրների վրա և ճնշում բանեցնել Չինաստանի վրա, որպեսզի Չինաստանը ըստ էության կործանվող Ռուսաստանին տեր կանգնի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ անդրադառնալով Հայաստանը շրջապատող աշխարհաքաղաքական իրավիճակին:

Նրա խոսքով՝ նույն Ռուսաստանն ունի իր ազդեցության գործակալները, որոնք եղել են ՀՀ երեք նախագահները և Արցախի առնվազն վերջին երկու նախագահները. «Դա ակնհայտ է, որովհետև Արցախի վերջին նախագահը փորձեց անջրպետ գցել ՀԽՍՀ տարածքում գտնվող Հայաստանի հետ. դա ցույց տվեցին նաև նրանց կոչերը՝ կապված Ռուսաստանի հետ»:

Կարեն Վարդանյանի խոսքով՝ մյուս պրոցեսն այն է, որ ազդեցության գործակալներին ազատ արձակեն և չթողնեն, որ նրանց ինչ-որ մեկը նեղացնի. «Որովհետև նրանց վրա շատ ջանք է թափվել: Եվ ես համոզված եմ, որ Ռուսաստանը շատ մեծ ճնշում է բանեցրել ՀՀ իշխանությունների վրա, և հետո ազդեցության մյուս գործակալները Արցախից եկան և շղարշ ստեղծեցին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու: Այսինքն՝ սա ուղիղ կապված է գեոքաղաքականության հետ»:

ԱՏՁՄ տնօրենը վարչապետ Փաշինյանին խորհուրդ կտար հինգին էլ անմիջապես ձերբակալել. «Եվ սկսել տրիբունալ, որովհետև նրանք միաժամանակ եղել են նաև գլխավոր հրամանատար, և դատել պետական դավաճանության համար, որի ապացուցողական բազան պետք չէ ման գալ. ամբողջ օրենքները դրված են ինտերնետում, տակերն էլ իրենց ստորագրություններն են: Դրա արդյունքում ժողովուրդը կմիաբանվեր, մենք կմաքրվեինք այդ մարդկանցից, որոնք 30 տարի խանգարել են, որ մենք դառնանք արժանապատիվ վերամիավորված երկիր, և նաև՝ կբացվեր ճանապարհ մեր զարգացման համար»:

Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանում և Սփյուռքում ռուսամետ ուժերն աշխատում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերի ուղղությամբ. «Փաշինյանը, նպատակահարմար չհամարելով փակագծերը բացել, ըստ էության նկարագրել է նույն գործընթացը»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում