Saturday, 20 04 2024
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում

Եվ թող որևէ մեկը չկարծի, թե Նիկոլ Փաշինյանն այդ հարցում թեթև կամ մակերեսային մոտեցում ունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կայծ Մինասյանը (Ֆրանսիա, Փարիզ):

https://www.tert.am/cache_image/news_images/891/2672099_1/2_65-770x510.jpg

-Պարոն Մինասյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում ուշագրավ ելույթով հանդես եկավ, նաև հետաքրքիր էին նրա պատասխանները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Ի՞նչ դիտարկումներ ունեք։

Ես ուզում եմ հստակ շեշտել՝ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը ղարաբաղյան հարցում հստակ է և շատ ուժեղ։ Փաշինյանը պնդում է՝ ղարաբաղցիները պետք է սեղանի շուրջ նստեն, որովհետև նա լիազորված չէ Ղարաբաղի ժողովրդի կողմից։ Շատերը սկզբում կարծեցին, թե դա մակերեսային, թեթև և կեղծավոր մոտեցում է, բայց Նիկոլ Փաշինյանը շատ համբերատար և կամքի տեր մարդ է։ Նիկոլ Փաշինյանը խորհրդանշում է թավշյա հեղափոխությունը, և թավշյա հեղափոխությունը արգելքներ ու խոչընդոտներ չի սիրում։ Նա չի կարող դանդաղ քայլել, պետք է առաջ նայի ու հիմա ստիպված է նման դիրքորոշում ունենալ։ Եվ թող որևէ մեկը չկարծի, թե Նիկոլ Փաշինյանը թեթև կամ մակերեսային մոտեցում ունի, իրականում ճիշտ հակառակն է։ Նա շատ մտածված ու հստակ քաղաքականություն է վարում, ուզում է, որ սրբագրություններ լինեն Մինսկի խմբի ֆորմատի մեջ և ոչ դրանից դուրս։ Հարցն այն է, որ Ադրբեջանը վստահաբար դրան դեմ կլինի, իսկ դա նշանակում է, որ այն փակուղային պատը, որում այսօր գտնվում ենք՝ ավելի հաստանա, իսկ դա չի արտացոլում նաև Ադրբեջանի շահերը։ Փաշինյանն այսօր փաստորեն ասում է՝ կա՛մ կընդունեք, կա՛մ փակուղի։

-Փաշինյանն անընդհատ նշում է, որ ինքն Արցախի անունից բանակցելու իրավունք չունի, նախկին նախագահներ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իբրև թե այդ իրավունքն ունեին, ինչո՞վ էին նրանք վաստակել այդ իրավունքը, արդյոք իսկապե՞ս ունեին իրավունք։

-Ես չէի ուզի խոսել անցյալի մասին, բարեբախտաբար այդ ժամանակաշրջաններն անցել են։ Եթե համեմատենք՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը լավ ընտրված նախագահներ չէին, այդ իսկ պատճառով հասարակության և իշխանության միջև վստահություն չկար։ Միջազգային համայնքի առջև կար տկար դիրքորոշում, երկուսն էլ տկար ընտրված նախագահներ էին։ Մենք տեսանք, թե այդ տկարությունն ինչ արտացոլում ունեցավ իրականության մեջ։ Սերժ Սարգսյանը խաղաց միջազգային համայնքի հետ՝ հայ-թուրքական պրոտոկոլների շուրջ, որպեսզի Հայաստանը չպատժվի ու ստանա միջազգային հանրության զորակցությունը, մարդը գնաց մինչև վերջ… այսինքն՝ այնքան վատ դիրքեր ուներ, որ նման վտանգավոր ճանապարհով գնաց։ Քոչարյանը ևս լեգիտիմ չէր, ցույց տվեց, որ ինչ-որ տեղ շարունակում է Լևոն Տեր-Պետրոսյանին, որին Արևմուտքը հարգում էր։ Ուզում էր ցույց տալ, որ այդ գործընթացի մեջ է, մշակեց Մադրիդյան սկզբունքները։ Իսկ մենք բոլորս գիտենք, որ այդ սկզբունքները մեր շահերին չէին համապատասխանում։ Քոչարյանն ու Սարգսյանը մտածում էին՝ իբր թե դրանք մակերեսային բնույթ ունեն, ժամանակ շահելու համար են։ Նրանք մտածում էին՝ կարող են անընդհատ ապուշություններ խոսել ու անել, և դա հետևանք չի ունենա․ Երկու այդպիսի ապուշություն էլ ասաց Սերժ Սարգսյանը։ Առաջինը. «Աղդամը մեր հայրենիքը չէ», հետո էլ ասաց, թե հույս ունի, որ Ալիևը իրենց նախագահական ընտրությունների արդյունքում նախագահ կդառնա։ Դա ցինիզմ չէր, դա ապուշություն էր։ Սերժ Սարգսյանն արդեն լուրջ չէր ընկալվում, որովհետև իր խոսքերը որևէ արժեք չունեին։ Նա անպատասխանատու կեցվածք էր ընդունել, ինչպե՞ս կարելի էր նման ապուշություն խոսել, ինչո՞ւ հույս հայտնել, որ նա պետք է նախագահ լինի։ Ալիևը ռասիստ է, ահաբեկիչ, Ալիևը նախաձեռնեց Ապրիլյան պատերազմը, նրա՞ն էր ուզում նախագահ տեսնել։ Քոչարյանն ու Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահներ էին, ուստի, նրանք թուլացրին մեր դիրքորոշումը արցախյան հարցում։ Փաշինյանն ունի ժողովրդի վստահությունը, թափանցիկ է աշխատում, և ես դա շատ կարևոր եմ համար։ Փաշինյանն ասում է, որ ինքը Ադրբեջանի ժողովրդին ասելիք ունի, իսկ Ալիևը մեր ժողովրդին ի՞նչ ունի ասելու, վստահաբար՝ ոչինչ։ Սա ցույց է տալիս, որ մենք գոնե ինչ-որ բան կարող ենք ասել, կա խոսելու առարկա, բայց ռասիստ ու ահաբեկիչ Ալիևը հայերին ինչ ունի ասելու՝ մշտապես սադրանքներ, դիվերսիոն գործողություններ է անում, ուզում է Հայաստանը ջնջել քարտեզի վրայից։ Ի՞նչ ունի նա ասելու հայ ժողովրդին, ըստ իս՝ ոչինչ։

-Ապրիլի 15-ին Մոսկվայում տեղի է ունենալու Մնացականյանի և Մամեդյարովի հանդիպումը՝ Լավրովի ներկայությամբ։ Արդյո՞ք Մոսկվան փորձ է անում առանձին խաղ խաղալ ղարաբաղյան հարցում։

-Վաղուց է, որ Ռուսաստանն առավել ակտիվ գործունեություն է ծավալում ղարաբաղյան հարցում։ Եթե համեմատենք Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների հետ՝ Ռուսաստանի նախաձեռնություններն ավելի կարևոր են, Ղարաբաղն անմիջապես իրենց տարածաշրջանում է։ Այս իրողությունն առկա է 2008-ից ի վեր՝ հիշենք ռուս-վրացական պատերազմը։ Այդ ժամանակվանից Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները նշեցին, որ նախընտրելի է, որ ռուսները նախաձեռնող ուժ լինեն՝ բայց իրենց գիտությամբ։ Դա ամենևին չէր նշանակում, որ ֆրանսիացիներն ու Միացյալ Նահանգները թողնում են հարցի լուծումը Մոսկվային։ Բայց կա երկու կարևոր հանգամանք։ Ինչպես գիտեք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ ներկայացուցիչը դեսպանի կարգավիճակ չունի, դիվանագետ է, բայց ոչ դեսպան։ Իսկ Ֆրանսիայի ներկայացուցիչ Վիսկոնտին պասիվ է՝ ոչ մի հայտարարություն ու հարցազրույց։ Լավրովը, օրինակ, բավականին աշխույժ է, ինչո՞ւ իր ֆրանսիացի գործընկերն էլ այդպես չի վարվում։

-Կարծում եք՝ սպասվող հանդիպման ընթացքում Մոսկվան ինչ-որ բան կփորձի՞ պարտադրել կողմերին։

Հանդիպումը ծրագրված էր Ալիևի և Փաշինյանի վերջին հանդիպումից հետո։ Վստահաբար, Ադրբեջանը ճնշեց Մոսկվային, որ արագ կազմակերպվի այդ հանդիպումը։ Նպատակը մեկն էր՝ ցույց տալ, որ բանակցությունները շարունակվում են առանց Արցախի մասնակցության։ Մամեդյարովը օրեր առաջ հանդիպեց Լավրովին ու ամեն ինչ արեց, որ այդ հանդիպումը շատ արագ ձևով կազմակերպվի, Ալիև-Փաշինյան հանդիպումից մի քանի շաբաթ անց։ Վստահաբար կքննարկեն Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը և ոչ մի նոր բան։

Ռուսները շահ ունեն, որ հարցը ձգձգվի, դա իրենց համար լավ է։ Ռուսաստանը չի ուզում, որ Ղարաբաղի հարցը լուծվի։ Ուզում եմ հստակ արձանագրենք՝ 1992 թվականից ի վեր՝ մինչև 2008 թվականը, Հայաստանը շատ զիջումներ է արել՝ գլխավորը չտվեց, որովհետև տարածքներն ազատագրված էին ու մեր հսկողության տակ, բայց եղան շատ զիջումներ ու դա ընդամենը տկարացման նշան էր, հակառակ կողմը ոչինչ չզիջեց։ Մի օրինակ կարո՞ղ եք բերել, թե զինադադարից ի վեր ինչ է զիջել Ադրբեջանը, չկա որևէ օրինակ։ Ղարաբաղի անկախությունը չենք ճանաչել, խնդրեցին Մադրիդյան սկզբունքները ընդունենք՝ ընդունեցինք, խնդրեցին, որ ղարաբաղցիները չմասնակցեն բանակցություններին՝ ասեցինք լավ՝ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կբանակցեն Ղարաբաղի փոխարեն։

Բայց դա վտանգավոր է, որովհետև ՀՀ և Արցախի Հանրապետության քաղաքացիներն ի՞նչ կապ ունեին իրար հետ, լավ նույն պատմությունն ունենք, նույն ազգն ենք, նույն լեզվով ենք խոսում, բայց դա ի՞նչ կապ ունի օրենքի և միջազգային օրենքի հետ։ Եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը համոզված էին, որ երկու պետություն են ներկայացնում, ապա ինչո՞ւ ոչ մի անգամ Արցախ բառը չեն գործածել։ Նայեք Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները՝ գրված է. «Մենք հանդիպում ունեցանք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ», բայց չեն նշում Արցախի ներկայացուցիչներին։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մենք ոչնչի չենք հասնի, որովհետև գլխավոր կողմը՝ Ղարաբաղի ներկայացուցիչները սեղանի շուրջ նստած չեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում