Ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդի թույլտվության. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Այսօր հրապարակված ճանապարհային քարտեզում նախանշված քայլերը կատարելուց հետո արդյոք պատրաստվո՞ւմ եք արտահերթ ընտրությունների: Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսպիսի հարց ուղղեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը

«Այսօր հրապարակված ճանապարհային քարտեզին կարծում եմ՝ այս պահին ավելացնելու ոչինչ չունեմ եւ կարող եմ ասել, նաեւ տեքստում գրված է, որ մեզ համար կարեւոր առաջնահերթություն են ժողովրդավարական կայունությունը, անվտանգությունը եւ երաշխավորությունը, որ իշխանություն ձեւավորելու ժողովրդի հնարավորությանը եւ իրավունքին ոչինչ չի սպառնում: Դա մեր կարեւոր առաջնահերթությունն է: Եվ երկրորդ ուղղությունը՝ պատերազմի հետեւանքների վերացումը»,- ի պատասխան՝ ասաց վարչապետը՝ հավելելով, որ 6 ամիս հետո, այսինքն՝ 2021-ի հունիսին, կամփոփեն կատարված աշխատանքները եւ, ըստ այդմ, կորոշեն հետագա անելիքները:

Փաշինյանը շեշտեց՝ ինչպես նախկինում, հիմա էլ կարող է ասել, որ աշխարհում կամ առնվազն Հայաստանում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդի թույլտվության: «Սա ասել եմ միշտ եւ հիմա էլ եմ կարծում այդպես»,- հավելեց նա:

Բաբաջանյանը հետաքրքրվեց նաեւ, թե վարչապետն ի՞նչ նկատի ունի, երբ որ այդ ճանապարհային քարտեզում գրել է Կառավարությունում սպասվող փոփոխությունների մասին: Արդյոք խոսքը նաեւ կառուցվածքայի՞ն փոփոխություններին է վերաբերում: 

Փաշինյանն ասաց, որ հիմա քննարկումների շրջան է, բնականաբար, որոշումները կհրապարակվեն, երբ որ կայացվեն: Այս պահին կառուցվածքային փոփոխություն չի քննարկվում:

Բաբաջանյանի մյուս հարցը վերաբերում էր նրան, թե արդյոք վարչապետի թիմն ունի՞ անհրաժեշտ վստահության պաշար՝ նախանշված փոփոխություններն իրականացնելու համար:

Փաշինյանն արձագանքեց. 

«Շատ ավելի կարեւոր է ազգային համաձայնության մթնոլորտը, որովհետեւ միշտ չէ, որ կառավարությունների ձեւավորմամբ համաձայնության վերնագրի ներքո ձեւավորվում է համաձայնության մթնոլորտ: Մեր խնդիրն է հիմա ձեւավորել համաձայնության մթնոլորտ: Եվ կարծում եմ՝ այդ համաձայնության մթնոլորտի պահանջը կա երկու կետերի շուրջ՝ կայունություն եւ անվտանգություն: Մեր հանրության ըմբռնումները, պահվածքը եւ դիրքորոշումը դրա ամենավառ ապացույցն են: Ինչպես նոյեմբերի 10-ից ասել եմ, այսօր էլ ասում եմ, որ կայունությունն ու անվտանգությունը, որոնց նպատակը խորքային ժողովրդավարության երաշխավորումն է, մեր առաջնահերթությունն են, եւ մենք ունենք բավարար ներուժ՝ այդ հարցը լուծելու»: 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր առավոտյան գրել էր, որ իրեն է համարում ինչպես ստեղծված իրավիճակի, այնպես էլ դրանից դուրս գալու պատասխանատուն եւ ներկայացրել իրավիճակը հաղթահարելու ճանապարային քարտեզ:

Տպել
2144 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում