Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գլխավոր դատախազությունը արձագանքել է ադրբեջանցիների կողմից ՊԲ զինծառայողի մարմինը խոշտանգելու լուսանկարների տարածման փաստին

Գլխավոր դատախազությունը արձագանքել է ադրբեջանցիների կողմից ՊԲ զինծառայողի 
մարմինը խոշտանգելու լուսանկարների տարածման փաստին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազությունը նախաքննական մարմնին է ուղարկել սոցիալական ցանցերում տարածված լուսանկարները, որոնք պատկերում են ենթադրաբար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողի մարմինն անմարդկային խոշտանգման ենթարկելը:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Արմենպրես»-ին փոխանցեց.

«Սոցիալական ցանցերում տարածվել են լուսանկարներ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից առանձնակի դաժանությամբ, միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտումներով, ենթադրաբար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողի մարմինն անմարդկային խոշտանգման ենթարկելու, անարգելու պատկերներով:

Լուսանկարներն ուղարկվել են նախաքննական մարմնին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և դրա ընթացքում կատարված խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]