Ադրբեջանը ժխտում է ՀՀ ԶՈւ զինծառայողին գերեվարելու մասին տեղեկությունը

Ադրբեջանը ժխտում է ՀՀ ԶՈւ զինծառայողին գերեվարելու մասին տեղեկությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ժխտում է ՀՀ ԶՈւ զինծառայողին գերեվարելու մասին տեղեկությունը։ Հաղորդագրության մեջ ասվում է, թե ՀՀ տարածած տեղեկությունն այն մասին, որ մարտի 21-ին ՀՀ ԶՈւ զինծառայողը մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում և գերեվարվել, «չի համապատասխանում իրականությանը», հայտնում է Interfax.az-ը։

ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ԶՈւ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում, նախնական տվյալներով, մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։

«Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ»,-ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---