211652_close_icon
views-count37807 դիտում article-date 13:55 21-07-2018

Ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են Chrysler-ն ու Volkswagen Golf-ը. կան վիրավորներ. վաղը տեղի է ունենալու Chrysler-ի վարորդի հարսանիքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի և Օգանովի փողոցների խաչմերուկում ճակատ-ճակատի բախվել են 29-ամյա Ռազմիկ Հարությունյանի վարած Chrysler մակնիշի 16 ԼՍ 947 համարանիշի և 63-ամյա Հարություն Հակոբյանի վարած Volkswagen Golf մակնիշի 33 OP 640 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչներ Արարատ Պետրոսյանն ու Արման Պետրոսյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Chrysler-ի վարորդը, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վաղը պետք է տեղի ունենար Chrysler-ի վարորդի հարսանիքը։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր