Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գեղարքունիքից COVID-ի պատճառով արտագնա աշխատանքի մեկնել չկարողացողներն աշխատանք են գտել հենց մարզում

Գեղարքունիքից COVID-ի պատճառով արտագնա աշխատանքի մեկնել չկարողացողներն 
աշխատանք են գտել հենց մարզում

ԳԱՎԱՌ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ Լիճք եւ Վարդենիկ համայքներում դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի շրջանականերում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝  ինչպես ներկայացրեց  Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը , սուբվենցիոն ծրագրի պայմանագրային  արժեքը կազմում է շուրջ 82 միլիոն  դրամ, որի 60 տոկոսը  հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Լիճքի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են չորս օր առաջ եւ կավարտվեն առաջիկա ամիսների ընթացքում: Ասֆալտապավելու են Ա-6 թաղամասի թիվ 1 եւ Ա-2 թաղամասի թիվ 1 եւ 9 փողոցները: Ասֆալտապատումը կիրականացվի 1420 մետր ընդհանուր երկարությամբ, որից Ա-6 թաղամասի թիվ 1 փողոցում՝ 870, Ա-2 թաղամասի թիվ 1 փողոցում՝ 450 եւ թիվ թիվ 9 փողոցում՝ 100 գծամետր երկարությամբ:

Ինչպես Վարդենիկ գյուղ կատարած աշխատանքային այցի ժամանակ նախարար Պապիկյանին եւ մարզպետ Գնել Սանոսյանին ներկայացրեց Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը, Վարդենիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կհիմնանորոգվի երաժշտական դպրոցը, կկառուցվի եւ կվերակառուցվի լուսավորվածության ցանցը, կասֆալտապատվի 12 փողոց: Վարդենիկի երաժշտական դպրոցի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 26 միլիոն 77 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 12 միլիոն 5 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 14 միլիոն 72 հազար դրամը՝ Վարդենիկի համայնքապետարանը: Վարդենիկի լուսավորության ցանցի կառուցման եւ վերակառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 29 միլիոն 792 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 19 միլիոն 364 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 10 միլիոն 427 հազար դրամը՝ Վարդենիկի համայնքապետարանը: Վարդենիկի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման պայմանագրային  արժեքը կազմում է շուրջ  290 միլիոն  դրամ, որի 60 տոկոսը  հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Վարդենիկի համայնքապետարանը:
«Վարդենիկում այս տարի սուբվենցիոն չորս ծրագիր է իրականացվում, որոնցից մեկը՝ ոռոգման ջրի խորքային հորի վերակառուցման ու վերագործարկման ծրագիրը  շուտով կմենկնարկի: Երաժշտական դպրոցի շինարարական աշխատանքները սկսված են  է, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 16 միլիոն 969 հազար դրամ:  Փողոցների լուսավորության ցանցի կառուցման եւ վերակառուցման աշխատանքները եւս սկսված են: Համայնքի ութ փողոցներում կտեղադրվի ԼԵԴ համակարգով աշխատող 160 լուսատու՝ շուրջ 3 կլիոմետր 490 մետր երկարությամբ: Եվս 1 կլիոմետր երկարությամբ գործող լուսավորության ցանցը փոխարինվում է ԼԵԴ համակարգով, որի արդյունքում կապամոնտաժվի եւ կվերատեղադրվի 31 լուսասյուն: Ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքներն արդեն ընթանում են մեկ շաբաթ: Ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել 2-րդ, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ, 13-րդ, 16-րդ, 17-րդ, 19-րդ փողոցները, Կամո Շահինյան փողոցում տեղադրել միաշերտ ասֆալտբետոնյա ծածկույթ 1400 քառակուսի մետր մակերեսով: Ասֆալտապատվող փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է 6 կիլոմետր: Այս ծրագրերի իրականացման արդյունքում համայնքում կզարգանան ենթակառուցվածքները, կբացվեն ժամանակավոր աշխատատեղեր: Այսօրվա դրությամբ հողային աշխատանքները ընթանում են բոլոր 12 փողոցներում, կոպճապատման աշխատանքներ՝ երկու փողոցներում: Եթե այս տեմպով շարունակվեն աշխատանքները, ապա առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում մենք կավարտենք ճանապարհաշինական աշխատանքները: Վարդենիկում այս տարի իրականացվող ուբվենցիոն ծրագրերի պայմանագրային ընդհանուր  արժեքը կազմում է 352 միլիոն դրամ, որը կիրացվի մինչեւ վերջ»,-հավաստեց  Վարդենիկ համայնքի ղեկավարը: Այցի ավարտին իրենց տպավորություններով կիսվեցին նախարար Պապիկյանը եւ մարզպետ Գնել Սանոսյանը: «Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող Ճանապարհաշինական աշխատանքները շատ լավ ու դրական օրինակներ են, որոնք փաստում են համայնքների զարգացման ու բարեկեցության մասին: Հատկապես Վարդենիկում է նկատելի աշխատանքների թափն ու ծավալները, որտեղ նախորդ տարի ասֆալտապատվել է 10 փողոց, իսկ այս տարի այդ թիվն արդեն հասնում է 12-ի:Դա մեծ թիվ է՝ ներդրված խոշոր միջոցներով, որոնց շնորհիվ էապես զարգանում ու բարեկարգվում է գյուղական խոշոր այս բնակավայրը: Միաժամանակ շատ կարեւոր է այն, որ այդ մեծ միջոցների մի մասն էլ ներդրվում է համայնքի բյուջեից, որ համայնքը եւս իր միջոցներով մասնակցում էզարգացման ծրագրերին»,-նշեց նախարարը:

«Սուբվենցիոն ծրագրերը մարզում արդեն թափ են հավաքում: Ուրախալին նաեւ այն է, որ, ինչպես ցույց են տվել մեր ուսումնասիրությունները, դրանց իրականացման արդյունքում տեղում աշխատանք են գտել մեր մարզի բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր համավարակի պատճառով այս տարի արտագնա աշխատանքի չեն կարողացել մեկնել»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան
 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]