Չավուշօղլու. Երևանը պետք է դրական պատասխանի Բաքվի «խախաղության նախաձեռնություններին»20 մայիսի 2022 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին, ասել է, որ Երևանը պետք է դրական պատասխանի Բաքվի «խախաղության նախաձեռնություններին», գրում է «Անադոլուն»։ «Մենք մշտապես կոչ ենք անում ու խրախուսում ենք Հայաստանին արձագանքել այդ բարի մտադրություններին։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանություններին երկրի ներսում ճնշում են արմատականները, իսկ դրսում՝ սփյուռքը։ Մենք արդեն ասել ենք ոչ միայն պետքարտուղար Բլինքենին, այլև մեր այլ զրուցակիցներին, որ Հայաստանին պետք է ավելի շատ խրախուսել այդ ուղղությամբ։ ԱՄՆ պետքարտուղարի հետ երեկվա հանդիպման ժամանակ մենք ևս մեկ անգամ հիշեցրել ենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղություն են ցանկանում և բարի կամք են դրսևորում հանուն տարածաշրջանում կայունության ապահովման»,-ասել է Չավուշօղլուն։ Նա նաև հավելել է, որ Ադրբեջանը սատարում է ՀՀ և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններին։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով |