Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օնլայն ուսուցման հայկական փորձի առանձնահատկությունը (տեսանյութ)

Հասարակություն
iVx1zxo8Pvg

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը Հայկական վիրտուալ համալսարանի միջոցով  գտել է այն բանաձևը, որն օգնում է ամբողջ աշխարհով սփռված հայերին սովորելու հայոց լեզուն և պահպանելու հայկական ինքնությունը։

Հայկական վիրտուալ համալսարանը ստեղծվել է 2004 թվականին։ 13 տարվա ընթացքում    կրթական այս  համակարգի շնորհիվ  4000  երիտասարդներ սովորել են հայոց լեզվու, հայոց պատմություն ու մշակույթ։

«Կրթությունը գնում է հայեցի կրթութոյւնը թակում է յուրաքանչյուրի դուռը և մտնում է ընտանիք։ Սա ամենակարևորն է ցանցային ժողովրդի համար ։ Երկրորդը՝ մեր Հայաստանի համար կարևոր է։ Մենք բարձրագույն կրթության օրենքում պարտադիր պիտի ներառենք նաև հեռավար դասընթացների և կրեդիտների ձևաչափը։ Այն փորձը, որ իրենք կուտակել են մեթոդիկայի իմաստով, շատ հետաքրքիր է, այսինքն այստեղ հայագիտական առարկաներ են։ Բայց մենք կարող ենք մեր համալսարաններում այս մոդելը դնել  հենց նույն բնագիտական ուղղությունների վրա և կրեդիտների»-ասում է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

Այսօր օնլայն ուսուցումը ամբողջ աշխարհում շատ տարածված է և լայնորեն օգտագործվում է։ Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր Երվանդ Զորյանը հայկական փորձն առանձնահատուկ է համարում. «Մեզի պես բաժնված ազգ քիչ կա, մեր փորձը բավական հետաքրքիր է ուրիշներու համար, շատերը կմոտենան մեզի՝ մեր տվյալները ուսումնասիրելու համար, մենք 93 երկրներու մեջ ուսանող կպահենք, յոթ տարբեր լեզուներով այդ ուսումը կտանք, անոր մեջ յուրահատուկ ենք»։

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր: Նրանք  կհամագործակցեն երկրում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց համար հայոց լեզվի ուսուցման կազմակերպման հարցում ։