Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

France24-ն Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի ահաբեկիչների առկայությունը փաստող տեսանյութեր է հրապարակել

France24-ն Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի ահաբեկիչների առկայությունը փաստող 
տեսանյութեր է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական առաջատար «France24» հեռուստաալիքը հրապարակել է Ադրբեջանի կողմից Արցախում կռվող սիրիացի ահաբեկիչների առկայությունն ապացուցող մի շարք տեսանյութեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութերի մի մասն արված է Սիրիայում գտնվող ճամբարում, մյուս մասը՝ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում:

Հեռուստաալիքը հայտնում է, որ Արցախի դեմ կռվելու համար սիրիացի վարձկան ահաբեկիչներն Ադրբեջան են բերվում Թուրքիայի միջոցով, սակայն, թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան մերժում են ահաբեկիչների առկայությունն իրենց շարքերում:

Տեսանյութերից առաջինում ցուցադրված է Սիրիայում գտնվող ճամբարը, որտեղ ահաբեկիչները վարժանքներ են իրականացնում Ադրբեջան մեկնելուց առաջ: Հաջորդ տեսանյութերն արդեն արված են Ադրբեջանի տարածքում և հիմնականում հենց ահաբեկիչների կողմից, որոնք այդ տեսանյութերը տեղադրել են սոցիալական ցանցերում:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե’ Արցախում, թե’ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերին մասնակցում են նաև Թուրքիայի միջոցով Սիրիայից բերված վարձկաններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]