211652_close_icon
views-count52654 դիտում article-date 15:40 20-06-2018

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 35-ամյա վարորդը Nissan Tiida-ով 100 մետր սահելով՝ հայտնվել է ձորում. «Աչքս կպել էր, ասի քնեմ, էն էլ աչքերս բացի՝ տեսնեմ փրկարարները պատգարակով տանում են», ասել է վարորդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճաների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում՝ ձորում ավտոմեքենա կա և վարորդին դուրս բերելու համար անհրաժշետ է փրկարարների օգնությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի թիվ 44 խումբը՝ հրամանատար Սամվել Դավթյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1–ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Փրկարարները ձորից դուրս են եբերել Nissan Tiida մակնիշի 02 XX 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Արմավիր քաղաքի բնակիչ, 35-ամյա Հրաչյա Իվանյանին, ով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն: Հիվանդանոց մեկնած ոստիկաններին Ա. Իվանյանը հայտնել է, որ ձորում է հայտնվել այն պատճառով, որ ինքը գիշերը երթևեկելու ժամանակ զգացել է, որ քունը տանում է և ավտոմեքենան ճանապարհից դուրս է բերել ու կայանել, ասելով. «Քունս տանում էր, ասի աչքերս մի քիչ կպցնեմ, դզվեմ, շարունակեմ ճանապարհս, էն էլ վայ էդ դզվելուն: Փրկարարներն եկան, ինձ դզեցին: Պատգարակով էդ 100 մետր ձորից ինձ դուրս բերեցին: Էլի փառք եմ տալիս Աստծուն, որ թեթև վնասվածքներ եմ ստացել»: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր