24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փնտրվում է Լևոն Տեր-Պետրոսյանի «պետական այրին վայել վարքը». Yerkir.am

Yerkir.am-ը գրում է. «Պետական այրին վայել վարք» դրսեւորելու Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչը միանշանակ չընդունվեց հասարակության կողմից։ Եվ դրա պատճառը մեկն է` սեփական խոսքը ընկալելի է դառնում, երբ ինքդ ես հետեւում հայտարարված սկզբունքներին։ 

Ափսոս, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը «պետական այրին վայել վարք» չդրսեւորեց. 

– 1992-ին, երբ արտաքսեց Հ. Մարուխյանին, 

-1994-ին, երբ արգելեց մի ամբողջ կուսակցություն եւ փակեց լրատվամիջոցներ, 

-ողջ կառավարման ընթացքում` երբ տեղի էին ունենում քաղաքական ձերբակալություններ եւ քաղաքական սպանություններ, 

-1995-ին, երբ կեղծեց առաջին անգամ սահմանադրական հանրաքվեն եւ Ազգային ժողովի ընտրությունները, 

-1996-ին, երբ տանկեր հանեց ժողովրդի դեմ, տապալեց ժողովրդի ընտրությունը եւ կեղծիքի միջոցով կրկին ընտրվեց նախագահ, իսկ խորհրդարանում ծեծեց ընդդիմադիր պատգամավորներին, 

-1998-ից հետո, երբ իր ենթակայության տակ գտնվող բազմաթիվ ԶԼՄ-ներով կեղծիք, սուտ ու ատելություն էր տարածում ժողովրդի մեջ։ 

Առաջին նախագահը, ցավոք, «պետական այրին վայել վարք» չդրսեւորեց նաեւ 2008-ի մարտի 1-ին` սեփական քաղաքական ամբիացիաների համար զոհաբերելով տասը մարդ, որից հետո հանգիստ քնեց իր մռայլ դղյակում։ 

Եվ նա չի դրսեւորում այդ վարքը նաեւ այսօր` համերաշխության կոչի փոխարեն հերթական անգամ ատելություն քարոզելով հասարակության մեջ…

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ