Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արտակ Զեյնալյանի ներուժը կներգրավվի պետության կառավարման և հետագա զարգացման գործում. վարչապետ

Արտակ Զեյնալյանի ներուժը կներգրավվի պետության կառավարման և հետագա 
զարգացման գործում. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանի ներուժը կներգրավվի պետության կառավարման և հետագա զարգացման ու շինարարության գործում: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր մեր կառավարության առաջին նիստն է, որ անցկացնում ենք առանց արդարադատության այժմ արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանի: Ես ուզում եմ պարոն Զեյնալյանին շնորհակալություն հայտնել մեր կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել: Վստահ եմ, որ Արտակ Զեյնալյանի ներուժը կներգրավվի ՀՀ պետության կառավարման և պետության հետագա զարգացման ու շինարարության գործում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի առաջարկով կառավարության անդամները ծափահարություններով ճանապարհեցին Արտակ Զեյնալյանին: 

Արտակ Զեյնալյանն Արդարադատության նախարարի պաշտոնից ազատվել է հունիսի 12-ին՝ սեփական դիմումի համաձայն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]