Համոզված եմ՝ շատ աղջիկների երազանքն է բեմ բարձրանալ, բայց կաշկանդված են. Գոհար Հարությունյան

«Միսս Արմենիա» հիմնադրամի ղեկավար Գոհար Հարությունյանը կարծում է, որ հասարակական կարծիքը շարունակում է հետ պահել հայ աղջիկներին գեղեցկության մրցույթների մասնակցելուց: Թեեւ Հայաստանում նրա նախաձեռնությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, սակայն, Գոհարի կարծիքով, կարծրատիպերը դեռ շարունակում են իրենց ազդեցությունն ունենալ: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա անդրադարձավ այս թեմային եւ նշեց, որ իրենց մրցույթների նպատակն աղջիկներին ավելի համաձակ դարձնելն է:

«Ուզում ենք, որ մեր աղջիկները լինեն համարձակ՝ չնայած հասարակությունը կաշկանդում է: Համոզված եմ՝ շատ աղջիկներ կան, որոնց երազնաքն է բեմ բարձրանալ, իրենց գեղեցկությունը ցուցադրել, իրենց խելքը, բայց շատ կաշկանդված են, քանի որ կա բացասական կարծիք հասարակության կողմից, ճիշտ չեն ընկալում՝ ինչու է աղջիկը բարձրացել բեմ, իրեն ցուցադրում: Երկար պայքար կա, մինչեւ համոզենք ե՛ւ լրատվամիջոցներին, ե՛ւ հասարակությանը, որ ուզում ենք լինել այդ մեծ մշակույթի կամ ոլորտի մի մասնիկը: Պետք է ինչ-որ ժամանակ պայքարենք, որպեսզի հասանելի լինի հասարակությանը եւ սատարեն իրենց աղջիկներին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ գեղեցկության միջազգային մրցույթները ՀՀ-ն ներկայացնելու նույնքան լավ հարթակ են, որքան «Եվրատեսիլը» եւ օլիմպիական խաղերը:

Այս շրջանում Գոհարը եւ նրա անձնակազմը զբաղված են հայաստանյան գեղեցկության մրցույթների կազմակերպչական հարցերով: 2 մրցույթ է լինելու: Այս տարի անվան փոփոխություն է տեղի ունեցել: «Միսս տիեզերք» եւ «Միսս աշխարհ» միջազգային կազմակերպությունները «Միսս Արմենիա» հիմնադրամին լիցենզիաներ են տվել, եւ հայկական մրցույթները կոչվելու են «Միսս տիեզերք Արմենիա» եւ «Միսս աշխարհ Արմենիա»: Յուրաքանչյուրի հաղթողը մասնակցելու է համապատասխան միջազգային մրցույթին:

«Քանի որ ունենք «Միսս տիեզերքի» եւ «Միսս աշխարհի» լիցենզիաները եւ մեր երկրում այդ 2 կազմակերպություններն ավելի ճանաչելի դարձնելու համար իրենց կողմից առաջարկվել է, համաձայնության ենք եկել, որ անպայման օգտագործվեն այդ ապրանքային նշանները: Այդպես են անում շատ երկրներ: Դա մեծ ստատուս է տալիս»,- ասաց նա:

Գոհարը նշում է, որ այս տարի էլ մրցույթների նկատմամբ հետաքրքրություն կա, թեեւ կուզենար, որ ավելի շատ լիներ, գործընկերներ գտնելն էլ է հեշտացել. շատ կազմակերպություններ իրենք են դիմում համագործակցության համար: Այժմ մասնակիցների հավաքագրման, մրցութային փուլերի կազմակերպման փուլն է: Այս տարի փառատոնային է լինելու: Միջոցառումները (տաղանդի փուլ, սպորտի փուլ, նորաձեւության ցուցադրություն եւ այլն) գնահատվելու են:

«Միսս տիեզերքը» պահանջում է, որ մասնակիցները լինեն պարտադիր տվյալ երկրի քաղաքացիներ, որոնք բնակվում են այդ երկրում: «Միսս աշխարհը» սահմանափակումներ չունի, եւ կարող են մասնակցել նաեւ սփյուռքի հայուհիները: «Միսս աշխարհը» մասնակցությունը խրախուսելու համար նաեւ զիջման է գնացել: Թույլ է տվել հանել լողազգեստի փուլը, ինչպես դա անում են շատ երկրներ: Իսկ «Միսս տիեզերքը» հետաքրքրությունը մեծացնելու համար Հայաստանի մրցույթի 15 ֆինալիստներին ԱՄՆ-ում սովորելու կրթաթոշակ է տալու: Ըստ Գոհարի՝ փոխադրվող ուսանողներին կտրվի 2, առաջին տարվա ուսանողներին 4 տարվա կրթաթոշակ: «Միսս տիեզերք Արմենիա 2019»-ի հաղթողը 1 տարի ուշ կգնա՝ սովորելու, քանի որ «Միսս Արմենիա» հիմնադրամի հետ պետք է 1 տարվա պայմանագիր կնքի:

««Միսս տիեզերք Արմենիային» մասնակցող բոլոր աղջիկներին տալիս ենք ԱՄՆ Վիրջինիա նահանգի Հոլինս համալսարանում անվճար ուսման հնարավորություն, որի տարեկան արժեքը 23 հազար դոլար է: Համալսարանը համագործակցում է «Միսս տիեզերքի» հետ: Կրթաթոշակ տալիս են հատուկ այն երկրներին, որտեղ շատ ցածր են ընկալվում գեղեցկության մրցույթները, որպեսզի այդ երկրներում ոգեւորություն մտցնեն»,- ասաց նա

«Միսս տիեզերք Արմենիա 2019» ու «Միսս աշխարհ Արմենիա 2019» նախատեսված է անցկացնել հուլիսի առաջին 2 շաբաթների ընթացքում՝ 1-10: Ժյուրիի կազմը դեռ հայտնի չէ: Հաղթողներին որոշելուց անմիջապես հետո սկսվելու է միջազգային մրցույթներին պատրաստվելու փուլը: Գոհարն ընդգծում է, որ ինքը կենտրոնացած է աշխատանքի վրա, իսկ կողմնակի գործերով, ինչպիսին է, օրինակ, «Միսս Հայաստան» ազգային գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանի դատական հայցը, զբաղվում են ուրիշները՝ տվյալ դեպքում իրավաբանները: Նշում է, որ իր դեմ ներկայացված 5 հայցերից 4-ը մերժվել են, իսկ 1-ի վերաբերյալ ձգձգվում է, քանի որ Արիստակեսյանի կողմը դատական նիստերին չի ներկայանում:

Տպել
2308 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր