Բաժիններ՝

Կյանքի տևողությունը կանխատեսելու միջոց են գտել

Սան Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները պարզել են, որ այն կանանց դուստրերը, որոնք ապրել են մինչեւ 90 տարեկան, նույնպես երկար են ապրել: Այդ մասին հաղորդվում է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում:

Մասնագետները վերլուծել են բժշկական տվյալներ, որոնք 22 հազար կանանցից ստացվել են դաշտանադադարի շրջանում եւ որոնք մասնակցել են Women՚s Health Initiative-ի կազմակերպած ընդգրկուն հետազոտությանը: Կամավորների նկատմամբ դիտարկումների ընթացքում ուսումնասիրվել է կապը տարբեր գործոնների (ներառյալ ժառանգականությունն ու միջավայրի ազդեցությունը) եւ խրոնիկական հիվանդությունների զարգացման միջեւ, սակայն դրա հետ մեկտեղ հաշվի չեն առնվել մահվան պատճառները կանանց շրջանում:

Պարզվել է, որ հետազոտության այն մասնակիցների մոտ, որոնց մայրերն ապրել են մինչեւ 90 տարեկան, 25 տոկոսով մեծացել է այն բանի հավանականությունը, որ նրանք չեն տառապի լուրջ հիվանդություններից, այդ թվում՝ ինսուլտից, շաքարախտից, քաղցկեղից, ինչպես նաեւ հաշմանդամ չեն դառնա կոտրվածքների եւ այլ պատճառներով: Բացի այդ, պարզվել է, որ եթե երկու ծնողներն էլ ապրել են մինչեւ խորը ծերություն, ապա առողջ ծերության հավանականությունը մեծացել է 38 տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս